Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 06․06․2023-ի «Ջիվան Պապիկյանին,Կարեն Պապիկյանին, Կամո Պապիկյանին,Կարինե Սուքիասյանին և Մանվել Խանաղյանին հողի հարկի և անշարժ գույքի հարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին» N 563-Ա որոշում

21.06.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի 59-րդ հոդված

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան․

Քաղաքացի Ջիվան Պապիկյանը,Կարեն Պապիկյանը, Կամո Պապիկյանը, Կարինե Սուքիասյանը և Մանվել Խանաղյանը հանդիսանալով հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող « Հողի հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չեն կատարել հողի հարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի մայիսի 22-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ հողի հարկի և գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի և ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տվյալների՝ 06-099-0011-0004 /001/,06-099-0217-0045 և 06-099-0219-0046 կադասրային ծածկագրերով,8․639 հա ընդհանուր մակերեսով հողամասերը հանդիսանում են Ջիվան Պապիկյանի,Կարեն Պապիկյանի, Կամո Պապիկյանի, Կարինե Սուքիասյանի և Մանվել Խանաղյանի սեփականությունը, որոնք իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի Հարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով համարվում է հարկվող օբյեկտ :

Նշված հողատմասերի հողի հարկը 2016-2020 թվականների համար կազմում է 71․079 ( յոթանասունմեկ հազար յոթանասունինը ) ՀՀ դրամ,որից 19․258 (տասնինը հազար երկու հարյուր հիսունութ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 51․821(հիսունմեկ հազար ութ հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։

Անշարժ գույքի հարկը 2021-2022 թվականների համար կազմում է 132․522 ( հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր քսաներկու) ՀՀ դրամ,որից 119․312 (հարյուր տասնինը հազար երեք հարյուր տասներկու) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 16․210(տասնվեց հազար երկու հարյուր տասը) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։

2023 թվականի մայիսի 22-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով Տաշիրի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի հունիսիս 06-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չեն ներկայացել քաղաքացիներ Ջիվան Պապիկյանը,Կարեն Պապիկյանը, Կամո Պապիկյանը, Կարինե Սուքիասյանը և Մանվել Խանաղյանը (հիմք՝ փոստային անդորրագիր 30․05․2023) :

(Վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված քաղաքացիներ Ջիվան Պապիկյանի,Կարեն Պապիկյանի, Կամո Պապիկյանի, Կարինե Սուքիասյանի և Մանվել Խանաղյանի բացակայությամբ):

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի՝ հողի հարկ վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը,պետական սեփականություն հանդիսացող հողի մշտական օգտագործողները: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի` հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրեսգրքի 225-րդ հոդվածի ՝ անշարժ գույքի հարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 227-րդ հոդվածի՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվում անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկային վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ 0.04 տոկոսի չափով։ Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով իրավահարաբերության պահին գործող «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքի 1-ին,16-րդ, ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ, «Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով ՝

Ո Ր Ո Շ ՈՒ Մ ԵՄ՝

1.Քաղաքացիներ Ջիվան Պապիկյանից,Կարեն Պապիկյանից, Կամո Պապիկյանից, Կարինե Սուքիասյանից և Մանվել Խանաղյանից հօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել 203․601( երկու հարյուր երեք հազար վեց հարյուր մեկ) ՀՀ դրամ․

71․079 ( յոթանասունմեկ հազար յոթանասունինը ) ՀՀ դրամ՝ որպես 06-099-0011-0004 /001/,06-099-0217-0045 և 06-099-0219-0046 կադասրային ծածկագրերով,8․639 հա ընդհանուր մակերեսով հողամասի հողի հարկ,որից 19․258 (տասնինը հազար երկու հարյուր հիսունութ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 51․821(հիսունմեկ հազար ութ հարյուր քսանմեկ) ՀՀ դրամ՝ որպես տույժ ,

132․522 ( հարյուր երեսուներկու հազար հինգ հարյուր քսաներկու) ՀՀ դրամ՝ որ պես անշարժ գույքի հարկ,որից 119․312 (հարյուր տասնինը հազար երեք հարյուր տասներկու) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 16․210(տասնվեց հազար երկու հարյուր տասը) ՀՀ դրամ՝ որպես տույժ ։։

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիրի համայնքի ղեկավարին՝ այն ստանալուց և դրա ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:

6․Հողի հարկը պետք է վճարել ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275099027 հաշվեհամարին, անշարժ գույքի հարկը՝ 900275001973 հաշվեհամարին։

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`