Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արմենակ Բաբայանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին։

29.06.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Հարգելի՛ պարոն Բաբայան,
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջեի հանդեպ՝ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև վերջինիս նկատմամբ հաշվարկված տույժերի գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հայտնում ենք, որ ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջեի նկատմամբ ընդհանուր կազմում է 443․925 /չորս հարյուր քառասուներեք հազար ինը հարյուր քսանհինգ/ ՀՀ դրամ, որից 417.721 /չորս հարյուր տասնյոթ հազար յոթ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամը՝ որպես սեփականության իրավունքով Ձեզ պատկանող 04-094-0047-0035-001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի գծով պարտավորության գումար՝ 2010-2021 թվականների համար հաշվարկված (290.779 /երկու հարյուր իննսուն հազար յոթ հարյուր յոթանասունինը/ ՀՀ դրամը՝որպես ապառք, իսկ 126.942 /մեկ հարյուր քսանվեց հազար ինը հարյուր քառասուներկու/ ՀՀ դրամը՝ որպես տույժ), 26․204 /քսանվեց հազար երկու հարյուր չորս/ ՀՀ դրամը՝ որպես 04-094-047-035 կադաստրային ծածկագրով հողի հարկի գծով պարտավորության գումար (15․535 /տասնհինգ հազար հինգ հարյուր երեսունհինգ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 10․669 /տասը հազար վեց հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամը՝ որպես տույժ):
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023թ հուլիսի 19-ին, ժամը` 16:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք, որպես վարչական վարույթի մասնակից, հրավիրվում եք ներկայանալու Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժին /հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ/:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներ/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով /լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում/:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալը արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 060-53-00-42

Էլ. փոստ`