Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Արտաշես Հարությունյանին վարչական վարույթի լսումների հրավիրելու մասին։

29.06.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Փարաքարի համայնքապետարան
վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1-րդ հոդված, ինտեռնետով հրապարակային ծանուցման մասին օրենքի 2-րդ հոդված

Հարգելի՛ պարոն Հարությունյան,
ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի հիմքով հարուցվել է վարչական վարույթ` ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջեի հանդեպ՝ Ձեր կողմից հարկային պարտավորությունները չկատարելու արդյունքում գոյացած գույքահարկի, ինչպես նաև վերջինիս նկատմամբ հաշվարկված տույժերի գանձումն օրենքով սահմանված կարգով ապահովելու նպատակով:
Հայտնում ենք, որ սեփականության իրավունքով Ձեզ պատկանող 35TV770 հաշվառման համարանիշի, BMW 535 I մակնիշի, WBAHD110602645927 նույնականացման համարի փոխադրամիջոցի գույքահարկը 19.06.2023 թվականի դրությամբ ընդհանուր կազմում է 386.162 /երեք հարյուր ութսունվեց հազար մեկ հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ, որից 199.021 /մեկ հարյուր իննսունինը հազար քսանմեկ/ ՀՀ դրամը՝ որպես 2021-2023 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորության գումար (180.600 /մեկ հարյուր ութսուն հազար վեց հարյուր/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 18.421 /տասնութ հազար չորս հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամը՝ որպես տույժ), իսկ 187.141 /մեկ հարյուր ութսունյոթ հազար մեկ հարյուր քառասունմեկ/ ՀՀ դրամը՝ որպես 2018-2020 թվականների համար հաշվարկված հարկային պարտավորության գումար (139.858 /մեկ հարյուր երեսունինը հազար ութ հարյուր հիսունութ/ ՀՀ դրամը՝ որպես ապառք, իսկ 47.283 /քառասունյոթ հազար երկու հարյուր ութսուներեք/ ՀՀ դրամը՝ որպես տույժ):
Հարուցված վարչական վարույթի լսումները տեղի են ունենալու 2023թ. հուլիսի 28-ին, ժամը 15:00-ին, որին մասնակցելու նպատակով Դուք հրավիրվում եք ներկայանալու Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժին /հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, Նաիրի 42, 1-ին հարկ/:
Նախազգուշացնում ենք, որ վարչական վարույթի մասնակիցները վարույթի լսումներին պետք է ներկայանան անձը հաստատող փաստաթղթով /անձնագիր և վարույթին վերաբերվող նյութերի պատճեներ/, իսկ լիազորված անձինք` լիազորագրով /լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում/:
Տեղեկացնում ենք նաև, որ պատշաճ կարգով ծանուցված վարչական վարույթի մասնակցի կողմից վարույթի լսումներին չներկայանալը արգելք չէ լսումներն իրականացնելու և վարչական վարույթը համապատասխան վարչական ակտի կայացմամբ եզրափակելու համար:

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գ. Փարաքար Նաիրի 42

Հեռ..` 060-53-00-42

Էլ. փոստ`