Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՏԻԳՐԱՆ ԿԱՐԵՆԻ ՎԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.07.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի հուլիսի 4-ի զեկուցագիրը՝ Տիգրան Կարենի Վանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի, Ազատության փողոց, թիվ 85 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0008-0024) Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2019-2022 թվականների համար անշարժ գույքի հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 110 241 (մեկ հարյուր տասը հազար երկու հարյուր քառասունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 88 705 (ութսունութ հազար յոթ հարյուր հինգ) դրամ ապառք, 21 536 (քսանմեկ հազար հինգ հարյուր երեսունվեց) դրամ տույժ, որոշում եմ.

1. Տիգրան Կարենի Վանյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի հուլիսի 25-ին, ժամը 17։00-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Տիգրան Կարենի Վանյանին:
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`