Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԿՈՍՏԱՆ ՖԵՐԴԻՆԱՆԴԻ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.07.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 226-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի հուլիսի 4-ի զեկուցագիրը՝ Կոստան Ֆերդինանդի Բուդաղյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ձորաղբյուր գյուղի Երիտասարդության փողոց, թիվ 36 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0029-0025) և Ջրվեժ համայնքի, Ձորաղբյուր գյուղում գտնվող անշարժ գույքի և հողամասերի (կադաստրային ծածկագիր՝ 07-042-0303-0003, 07-042-0449-0076, 07-042-0350-0024, 07-042-0350-0019)՝ Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2013-2022 թվականների համար հարկի չկատարված պարտավորության վերաբերյալ, այն է՝ 68 559 (վաթսունութ հազար հինգ հարյուր հիսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 51 929 (հիսունմեկ հազար ինը հարյուր քսանինը) դրամ ապառք, 16 630 (տասնվեց հազար վեց հարյուր երեսուն) դրամ տույժ, ինչպես նաև Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում հաշվառված՝ BMW X5 4.4 մակնիշի, 01KB011 պետհամարանիշով, BMW 535 I մակնիշի, 01PH010 պետհամարանիշով, LAND ROVER FREELANDER 1.8 L մակնիշի, 35GR308 պետհամարանիշով փոխադրամիջոցների՝ Հարկային օրենսգրքով նախատեսված՝ 2019-2022 թվականների համար գույքահարկի չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 229 268 (երկու հարյուր քսանինը հազար երկու հարյուր վաթսունութ) դրամ, այդ թվում՝ 206 164 (երկու հարյուր վեց հազար մեկ հարյուր վաթսունչորս) դրամ ապառք, 23 104 (քսաներեք հազար մեկ հարյուր չորս) դրամ տույժ որոշում եմ.

1.Կոստան Ֆերդինանդի Բուդաղյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2.Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի հուլիսի 25-ին, ժամը 16։40-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Կոստան Ֆերդինանդի Բուդաղյանին:
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`