Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԷԴԻԿԻ ԶԱՐԳԱՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.07.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջրվեժի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 59-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

Ղեկավարվելով Հարկային օրենսգրքի 241-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով և 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, հիմք ընդունելով աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի՝ 2023 թվականի հուլիսի 4-ի զեկուցագիրը՝ Հովհաննես Էդիկի Զարգարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Ջրվեժ համայնքի, Ջրվեժ գյուղում հաշվառված՝ SSANG YONG ISTANA 2.9 D մակնիշի, 35AV608 պետհամարանիշով, VOLVO S70 2.0 մակնիշի, 10SO242 պետհամարանիշով փոխադրամիջոցների գույքահարկի չկատարած պարտավորության վերաբերյալ, այն է՝ 132 131 (մեկ հարյուր երեսուներկու հազար մեկ հարյուր երեսունմեկ) Հայաստանի Հանրապետության դրամ, այդ թվում՝ 104 820 (մեկ հարյուր չորս հազար ութ հարյուր քսան) դրամ ապառք, 27 311 (քսանյոթ հազար երեք հարյուր տասնմեկ) դրամ տույժ, որոշում եմ.

1․ Հովհաննես Էդիկի Զարգարյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ։

2․Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2023 թվականի հուլիսի 25-ին, ժամը 16։10-ին։

3․Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել Հովհաննես Էդիկի Զարգարյանին։

4․ Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա։

Հասցե` Կոտայքի մարզ, գ․Ջրվեժ, Մելքոնյան փողոց, թիվ 76

Հեռ..` 010684929

Վեբ կայք` www.jrvezh.am

Էլ. փոստ`