Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԳՈՌ ՍԱՐԳՍԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

07.07.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարան
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 283-րդ հոդված

Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի կողմից 15.06․2023 թվականին կազմված արձանագրությունը՝ պարզվել է․

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

Գոռ Սարգսի Խաչատրյանի (հասցե՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Օրբելու փողոցի շ․ 91, բնակարան63) կողմից Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի 47Բ/11 հասցեում թույլ է տրվել արարք, որը բնորոշվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներով, ինչի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի կողմից 15.06․2023 թվականին կազմված զեկուցագրի հիման վրա 2023 թվականի հունիսի 21-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից վարչական իրավախախտման դեպքերով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 29․06․2023, 11։30-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցված Գոռ Սարգսի Խաչատրյանը չի ներկայացել լսմանը։

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Գոռ Սարգսի Խաչատրյանն Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի 47Բ/11 հասցեում՝ ոչ սահմանված տեղում, առևտուր է իրականացրել։

Նշված փաստական հանգամանքները հաշվի առնելով՝ 2023 թվականի հունիսի 29-ին Արտաշատի համայնքապետարանում հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Գոռ Սարգսի Խաչատրյանը, ծանուցումը ուղարկվել է փոտային առաքանիով, որը Գոռ Սարգսի Խաչատրյանն ստացել և ստորագրել է, ուստի վերջինս համարվում է պատշաճ ծանուցված: Գոռ Սարգսի Խաչատրյանը, չնայած «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29․1-րդ հոդվածի համաձայն` պատշաճ ծանուցված լինելով վարչական վարույթի անցկացման վայրի և ժամանակի մասին, չի ներկայացել վարչական վարույթի լսմանը, չի ներկայացրել բացատրություններ և/կամ միջնորդություններ։



2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի համաձայն՝ «Ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը կամ ծառայություն մատուցելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով: Սույն հոդվածով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»։

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առևտրի իրականացման վայրի տեսակներն են` առևտրի կենտրոնները, սպառողական ապրանքների շուկաները, գյուղատնտեսական արտադրանքի շուկաները, կենդանիների շուկաները, տոնավաճառները (վերնիսաժները) և ցուցահանդես-վաճառքի անցկացման վայրերը:

Այսպես` Գոռ Սարգսի Խաչատրյանն Արտաշատ քաղաքի Իսակովի փողոցի 47Բ/11 հասցեում՝ ոչ սահմանված տեղում, առևտուր է իրականացրել և սահմանված ժամկետում չի վերացրել հետևանքները, որպիսի պայմաններում վերջինիս նկատմամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասի իրավակարգավորումների հիմքով կայացվել է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ղեկավարի 2023 թվականի հունվարի 25-ի N 377-Ա որոշումը: Գոռ Սարգսի Խաչատրյանը, վերոգրյալ նորմի հատկանիշներով, վարչական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավախախտումը։

3․ Եզրափակիչ մաս․

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 162-րդ հոդվածով, 32-րդ հոդվածներով, «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ․

1. Գոռ Սարգսի Խաչատրյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ ոչ սահմանված տեղում առևտուր իրականացնելու համար՝ 200 000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ:

2. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Արտաշատ համայնքի տեղական գանձապետարանի՝ վարչական իրավախախտումների, տուգանքների, պատժամիջոցների համար նախատեսված N 900415151472 հաշվեհամարին։

3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

4. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 14-րդ և 15-րդ մասերով սահմանված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23/62

Հեռ..` (010) 250519, (0235) 22383,

Էլ. փոստ`