Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավարի 27․06․2023-ի «Ասիլան Կարիմսակովին փոխադրամիջոցի գույքահարկի գումարի պահանջ ներկայացնելու մասին» N 655-Ա որոշում

20.07.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Տաշիրի համայնքապետարան
«Վարչաչաչության հիմունքների և վարչական վարույթի մասին»ՀՀ օրենքի 59-րդ հոդված

1.ՀՀ Տաշիր համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

Քաղաքացի Ասիլան Կարիմսակովը, հանդիսանալով փոխադրամիջոցի գույքահարկ վճարող սուբյեկտ, իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքով և ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգով չի կատարել փոխադրամիջոցի գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2023 թվականի հունիսի 09-ին « Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Տաշիրի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ՝ գույքահարկի գանձման հարցի քննության նպատակով:«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ օբյեկտիվ քննության արդյունքում բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

2. Վարչական ակտը ընդունելու հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն Տաշիրի համայնքապետարանի ֆինանսատնտեսագիտական,եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից տրված տեղեկանքի և շարժական գույքի կադաստր վարող մարմնի կողմից տրամադրված փոխադրամիջոցների հաշվառման և գնահատման տվյալների՝ քննարկվող Տաշիր համայնքում հաշվառված պատկանող «BMW 540 I » մակնիշի, 36QO163 հաշվառման համարանիշի, «MECEDES-BENZ E320 T » մակնիշի, 36QO465 հաշվառման համարանիշի, «MERCEDES-BENZ E55 AMG » մակնիշի, 36PR567 հաշվառման համարանիշի, «TOYOTA CAMRY 2.4 » մակնիշի, 36PT657 հաշվառման համարանիշի, «TOYOTA ESTIMA 3.5 » մակնիշի, 36PD927 հաշվառման համարանիշի և «TOYOTA SIENNA 3.0 » մակնիշի, 36QO164 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցները հանդիսանում են քաղաքացի Ասիլան Կարիմսակովի սեփականությունը,որոնք, իրավահարաբերության ծագման պահին գործող « Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ հարկային օրենսգրիք համաձայն, հանդիսանում են հարկվող օբյեկտ:

2020 թվականի համար «BMW 540 I » մակնիշի, 36QO163 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկը կազմում է 180․234 (հարյուր ութսուն հազար երկու հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ, որից 139․500 (հարյուր երեսունինը հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 40․734 (քառասուն հազար յոթ հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ՝ որպես տույժ:

«MECEDES-BENZ E320 T » մակնիշի, 36QO465 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկը 2020-2022 թվականների համար կազմում է 252․889 (երկու հարյուր հիսուներկու հազար ութ հարյուր ութսունինը) ՀՀ դրամ, որից 211․800 (երկու հարյուր տասնմեկ հազար ութ հարյուր ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 41․089 (քառասունմեկ հազար ութսունինը) ՀՀ դրամ՝ որպես տույժ: «TOYOTA ESTIMA 3.5 » մակնիշի, 36PD927 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկը 2019-2022 թվականների համար կազմում է 323․209 (երեք հարյուր քսաներեք հազար երկու հարյուր ինը) ՀՀ դրամ, որից 269․792 (երկու հարյուր վաթսունինը հազար յոթ հարյուր իննսուներկու ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 53․417 (հիսուներեք հազար չորս հարյուր տասնյոթ) ՀՀ դրամ՝ որպես տույժ:

«TOYOTA CAMRY 2.4 » մակնիշի, 36PT657 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկը 2019-2022 թվականների համար կազմում է 123․928 (հարյուր քսաներեք հազար ինը հարյուր քսանութ) ՀՀ դրամ, որից 103․446 ( հարյուր երեք հազար չորս հարյուր քառասունվեց ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 20․482 (քսան հազար չորս հարյուր ութսուներկու) ՀՀ դրամ՝ որպես տույժ:

«MERCEDES-BENZ E55 AMG » մակնիշի, 36PR567 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկը 2019-2022 թվականների համար կազմում է 703․670 (յոթ հարյուր երեք հազար վեց հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ, որից 587․375 (հինգ հարյուր ութսունյոթ հազար երեք հարյուր յոթանասունհինգ ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 116․295 (հարյուր տասնվեց հազար երկու հարյուր իննսունհինգ) ՀՀ դրամ՝ որպես տույժ:

«TOYOTA SIENNA 3.0 » մակնիշի, 36QO164 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի գույքահարկը 2020-2022 թվականների համար կազմում է 220․343 (երկու հարյուր քսան հազար երեք հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ, որից 184․500 ( հարյուր ութսունչորս հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 35․843(երեսունհինգ հազար ութ հարյուր քառաուներեք) ՀՀ դրամ՝ որպես տույժ:

2023 թվականի հունիսի 09-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի հունիսի 26-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է քաղաքացի Ասիլան Կարիմսակովը (հիմք՝ փոստային անդորրագիր 16․06․2023) : Ասիլան Կարիմսակովը չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի երրորդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:Համաձայն ՀՀ հարկային օրնսգրքի 239-րդ հոդվածի՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար սույն բաժնով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Համաձայն իրավահարաբերության ծագման պահին գործող «Գույքահարկի մասին»ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ, գույքահարկի գումարը վճարվում է համայնքի վարչական տարածքում հաշվառված փոխադրամիջոցների համար հարկվող օբյեկտի հաշվառման վայրի համայնքի բյուջե: Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի՝ հարկի վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0.04 տոկոսի չափով: Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի ՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը: Հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 3-րդ,ՀՀ հարկային օրենսգրքի 398-րդ,«Վարչարարության հիմունքների և վարչակական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Քաղաքացի Ասիլան Կարիմսակովից հօգուտ Տաշիր համայնքի բյուջեի գանձել 1․804․273 (մեկ միլիոն ութ հարյուր չորս հազար երկու հարյուր յոթանասուներեք )ՀՀ դրամ․ 180․234 (հարյուր ութսուն հազար երկու հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ «BMW 540 I » մակնիշի, 36QO163 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի համար , որից 139․500 (հարյուր երեսունինը հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 40․734 (քառասուն հազար յոթ հարյուր երեսունչորս) ՀՀ դրամ՝ որպես պարտականությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ,

252․889 (երկու հարյուր հիսուներկու հազար ութ հարյուր ութսունինը) ՀՀ դրամ «MECEDES-BENZ E320 T » մակնիշի, 36QO465 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի համար , որից 211․800 (երկու հարյուր տասնմեկ հազար ութ հարյուր ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 41․089 (քառասունմեկ հազար ութսունինը) ՀՀ դրամ՝ որպես պարտականությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ,

323․209 (երեք հարյուր քսաներեք հազար երկու հարյուր ինը) ՀՀ դրամ «TOYOTA ESTIMA 3.5 » մակնիշի, 36PD927 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի համար , որից 269․792 (երկու հարյուր վաթսունինը հազար յոթ հարյուր իննսուներկու ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 53․417 (հիսուներեք հազար չորս հարյուր տասնյոթ) ՀՀ դրամ՝ որպես պարտականությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ,

123․928 (հարյուր քսաներեք հազար ինը հարյուր քսանութ) ՀՀ դրամ «TOYOTA CAMRY 2.4 » մակնիշի, 36PT657 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի համար , որից 103․446 ( հարյուր երեք հազար չորս հարյուր քառասունվեց ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 20․482 (քսան հազար չորս հարյուր ութսուներկու) ՀՀ դրամ՝ որպես պարտականությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ,

703․670 (յոթ հարյուր երեք հազար վեց հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ «MERCEDES-BENZ E55 AMG » մակնիշի, 36PR567 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի համար , որից 587․375 (հինգ հարյուր ութսունյոթ հազար երեք հարյուր յոթանասունհինգ ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 116․295 (հարյուր տասնվեց հազար երկու հարյուր իննսունհինգ) ՀՀ դրամ՝ որպես պարտականությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ,

220․343 (երկու հարյուր քսան հազար երեք հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ «TOYOTA SIENNA 3.0 » մակնիշի, 36QO164 հաշվառման համարանիշի փոխադրամիջոցի համար , որից 184․500 ( հարյուր ութսունչորս հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ՝ որպես ապառք, 35․843(երեսունհինգ հազար ութ հարյուր քառաուներեք) ՀՀ դրամ՝ որպես պարտականությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ:

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Տաշիր համայնքի ղեկավարին կամ դատական կարգով ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

3.Սույն որոշման պահանջները կամովին չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում.

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Տաշիր համայնքի ղեկավարը:

5. Որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման մասին օրենքով սահմանված կարգով իրազեկման հաջորդ օրվանից:

6․ Գույքահարկը պետք է վճարվի ՀՀ ֆինանսների նախարարության գործառնական վարչության Տաշիրի համայնքապետարանի 900275081025 հաշվարկային հաշվին։

Հասցե` ՀՀ,մ․ Լոռի, ք․ Տաշիր,Վ․Սարգսյան 94

Հեռ..` (0254)2-22-41

Էլ. փոստ`