Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ՆԱԻՐԱ ՍԱՄՎԵԼԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ HONDA ELYSION PRESTIGE 3.5 ՄԱԿՆԻՇԻ 35 VA 393 ՊԵՏՀԱՄԱՐԱՆԻՇԵՐՈՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՀԱՐԿԻ ՉՎՃԱՐԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25.07.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մաս

Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների HONDA ELYSION PRESTIGE 3.5 մակնիշի 35 VA 393 պետհամարանիշերով ավտոմեքենան սեփականության իրավունքով պատկանում է Նաիրա Սամվելի Ներսիսյանին:
Նաիրա Սամվելի Ներսիսյանի կողմից պատշաճ չի կատարվել նշված փոխադրամիջոցի համար օրենքով սահմանված հարկային պարտավորությունները: Ինչի արդյունքում գոյացել է փոխադրամիջոցի հարկի գծով պարտք՝ 787179 /յոթ հարյուր ութսունյոթ հազար մեկ հարյուր յոթանասունինը/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2023 թվականի մայիսի 02-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Նաիրա Սամվելի Ներսիսյանին: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին և վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Նաիրա Սամվելի Ներսիսյանի բացակայությամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասով, 225-րդ հոդվածի 1-ին մասով, 46-րդ հոդվածի 3-րդ մասով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի հանրապետության օրենքի» 30-րդ հոդվածի 1-ին մասի բ/ ենթակետով և 34-րդ հոդվածով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նաիրա Սամվելի Ներսիսյանից գանձել իրեն սեփականության իրավունքով պատկանող HONDA ELYSION PRESTIGE 3.5 մակնիշի 35 VA 393 պետհամարանիշերով ավտոմեքենայի փախադրամիջոցի հարկի գծով չվճարած հարկային պարտավորությունների արդյունքում գոյացած պարտքը՝ 787179 /յոթ հարյուր ութսունյոթ հազար մեկ հարյուր յոթանասունինը/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը:
2. Որոշման օրինակը ուղարկել Նաիրա Սամվելի Ներսիսյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70, 71–րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2ամսյա ժամկետում:
5. Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն, միաժամանակ ներկայացնել սույն ակտն անբողոքարկելի դառնալու օրվա դրությամբ առկա գանձման ենթակա չվճարված հարկերի տույժերի հաշվարկը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1

Հեռ..` +37498770244

Վեբ կայք` www.artik.am

Էլ. փոստ`