Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 26 հուլիսի 2023 թվականի N 256-Ա ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՁԱԽԱՓՆՅԱԿ ՓՈՂՈՑԻ 18-ՐԴ ՇԵՆՔի N 35 ԲՆԱԿԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉ ՄԽԻԹԱՐ ԱՇՈՏԻ ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑԻ ՉՎՃԱՐԱԾ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.07.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Ջերմուկի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 58-60-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից 26․07․2023թ․ դրությամբ արձանագրված՝ Ջերմուկ քաղաքի բնակիչ Մխիթար Աշոտի Յուզբաշյանին պատկանող TOYOTA ALPHARD G 2.4 մակնիշի, 36SZ862 պետհամարնիշի 2006թ․ արտադրության փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2019-2022թթ, ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 120697 դրամ, որից տույժ՝ 22340 դրամ, MERCEDES-BENZ VIANO մակնիշի, 37MP181 պետհամարնիշի 2003թ․ արտադրության փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2021-2022թթ, ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 58112 դրամ, որից տույժ՝ 5571 դրամ և HONDA ODYSSEY 3.5 մակնիշի, 37DO646 պետհամարնիշի 2006թ․ արտադրության փոխադրամիջոցի գույքահարկի գծով պարտավորությունը 2021-2022թթ, ընկած ժամանակահատվածի վերաբերյալ, որը կազմում է 108814 դրամ, որից տույժ՝ 11280 դրամ, ընդամենը՝ 287623 դրամ, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված փոխադրամիջոցի հարկի գծով հարկային պարտավորությունները կատարված չեն՝ որոշում եմ՝

1. Ջերմուկ քաղաքի բնակիչ Մխիթար Աշոտի Յուզբաշյանից հօգուտ Ջերմուկ համայնքի բյուջեի գանձել 287623 (երկու հարյուր ութսունյոթ հազար վեց հարյուր քսաներեք) ՀՀ դրամ փոխադրամիջոցի հարկի գումար (վճարման հաշվեհամար 900365031252):

2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ջերմուկ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքերի և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով։

4․ Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Ջերմուկ համայնքի ղեկավարը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մխիթար Աշոտի Յուզբաշյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։

Հասցե` Մյասնիկյան 8

Հեռ..` 060․74․70.77

Վեբ կայք` jermuk.am

Էլ. փոստ`