Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐԵՎԻԿ ՄԿՐՏԻՉԻ ԱՂՐԱՄԱՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՐԹԻԿ ՀԱՄԱՅՆՔԻ, ԱՐԹԻԿ ՔԱՂԱՔԻ ԼՄԲԱՏ-1 ԹԱՂԱՄԱՍ 39/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ՉՎՃԱՐԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.07.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 1-ին մաս

Համաձայն Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի եկամուտների կառավարման համակարգի տվյալների Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի Լմբատ-1 թաղամաս 39/1 հասցեում գտնվող անշարժ գույքը սեփականության իրավունքով պատկանում է Արևիկ Մկրտիչի Աղրամանյանին:
Արևիկ Մկրտիչի Աղրամանյանի կողմից պատշաճ չի վճարվել նշված անշարժ գույքի համար վճարման ենթակա անշարժ գույքի հարկը: Ինչի արդյունքում գոյացել է անշարժ գույքի հարկի գծով պարտք՝ 34831/երեսունչորս հազար ութ հարյուր երեսունմեկ/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքվ սահմանված կարգով հաշվարկված տույժերը:
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի ,,բ'' կետի հիմքով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանականերում 2023 թվականի ապրիլի 20-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է Արևիկ Մկրտիչի Աղրամանյանին: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին և վարչական վարույթի լսումներն իրականացվել են պատշաճ ծանուցված Արևիկ Մկրտիչի Աղրամանյանի բացակայությամբ:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ հարկային օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասով, 225-րդ հոդվածի 1-ին մասով, 46-րդ հոդվածի 3-րդ մասով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի հանրապետության օրենքի» 30-րդ հոդվածի 1-ին մասի բ/ ենթակետով և 34-րդ հոդվածով`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Արևիկ Մկրտիչի Աղրամանյանից գանձել իրեն սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ համայնքի, Արթիկ քաղաքի Լմբատ-1 թաղամաս 39/1 հասցեում գտնվող անշարժ գույքի հարկի գծով չվճարած հարկային պարտավորությունների արդյունքում գոյացած պարտքը` 34831/երեսունչորս հազար ութ հարյուր երեսունմեկ/ Հայաստանի Հանրապետության դրամի չափով` ներառյալ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերը:
2.Որոշման օրինակը ուղարկել Արևիկ Մկրտիչի Աղրամանյանին:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
4.Սույն որոշումը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70, 71 –րդ հոդվածներով սահմանված կարգով, ուժի մեջ մտնելու օրվանից 2ամսյա ժամկետում:
5.Սույն որոշումն օրենքով սահմանված ժամկետում անբողոքարկելի դառնալուց հետո ուղարկել կատարման ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն, միաժամանակ ներկայացնել սույն ակտն անբողոքարկելի դառնալու օրվա դրությամբ առկա գանձման ենթակա չվճարված հարկերի տույժերի հաշվարկը:

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Արթիկ համայնք, Արթիկ քաղաք, Ազատության հրապարակ 1

Հեռ..` +37498770244

Վեբ կայք` www.artik.am

Էլ. փոստ`