Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԱԼԲԵՐՏ ԽԼՂԱԹՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՉԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

28.07.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարան
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 29․1-րդ և 59-րդ հոդված

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով սահմանադրությամբ, հարկային օրենսգրքով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ․

1. Վերսկսել Ալբերտ Սուրենի Խլղաթյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը և հօգուտ Արտաշատ համայնքի բյուջե գանձել ընդամենը 201․778 (երկու հարյուր մեկ հազար յոթ հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամ գումար՝ որպես հողի հարկի /900415153015/ և անշարժ գույք /900415005736/ գծով հարկային պարտավորությունների գումար՝ ներառյալ տույժերը:

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

3. Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմերին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 14-րդ և 15-րդ մասերով սահմանված գործողությունները կատարելուց հետո՝ հինգերորդ օրը:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Օգոստոսի 23,62

Հեռ..` 0235/ 2-23-83

Էլ. փոստ`