Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ՝ ԹԻՎ Վ/Դ-117 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.08.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1 հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ Վ/Դ-117 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Լիանա Հաջիկյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2023 թվականի մարտի 30-ին հարուցվել է թիվ Վ/Դ-117 վարչական վարույթը` «ՇԱՆԹ» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով և հիմք ընդունելով Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի մարտի 31-ի N 331-Ա հրամանը՝ Ընկերությունում՝ քաղաք Երևան, Կիևյան 16 հասցեում 2023 թվականի ապրիլի 07-ից մինչև 2023 թվականի ապրիլի 14-ը նախատեսվել է իրականացնել զննում։
Մինչ զննումը սկսելը՝ 2023 թվականի ապրիլի 11-ին քաղաքացի Լիանա Հաջիկյանը գրավոր դիմել է Տեսչական մարմին՝ խնդրելով իր նախորդ դիմումը թողնել անհետևանք։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե դիմողը գրավոր ձևով հրաժարվում է իր դիմումից։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 3-րդ մասը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի մարտի 30-ին հարուցված թիվ Վ/Դ-117 վարչական վարույթը կարճել՝ Լիանա Հաջիկյանի կողմից դիմումից գրավոր հրաժարվելու հիմքով:
2. Սույն որոշումը ծանուցել «Շանթ» ՍՊԸ-ի նախագահ Արթուր Եզեկյանին, Էլ․ փոստ՝ hr@shanttv.am և քաղաքացի Լիանա Հաջիկյանին, էլ․ փոստ՝ lrafaelyan@inbox.ru ։
Շնորհակալություն համագործակցության համար,
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից
Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
Սույն վարչական ակտն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Էլ. փոստ`