Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ՝ ԹԻՎ ՎԴ- 095 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.08.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1 հոդված


ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ ՎԴ- 095 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Խաչիկ Ավետիսյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) 2023 թվականի մարտի 17-ին հարուցվել է թիվ ՎԴ-095 վարչական վարույթը` «Ա և Ա» Քոնստրաքշն ընկերությունում (այսուհետ՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասի պահպանումը պարզելու նպատակով:
Վարչական վարույթի ընթացքում՝ 2023 թվականի մարտի 20-ին քաղաքացի Խաչիկ Ավետիսյանը գրավոր դիմել է Տեսչական մարմնին՝ խնդրելով իր 2023 թվականի մարտի 17-ի դիմումը թողնել անհետևանք։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018թ. հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը․

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ


1. Տեսչական մարմնում 2023 թվականի մարտի 17-ին հարուցված թիվ ՎԴ-095 վարչական վարույթը կարճել՝ Խաչիկ Ավետիսյանի կողմից դիմումից գրավոր հրաժարվելու հիմքով:
2. Սույն որոշումը ծանուցել Ընկերությանը, քաղաքացի Խաչիկ Ավետիսյանի (էլ. հասցե՝ aavetisyanat@gmail.com )։

Շնորհակալություն համագործակցության համար,
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից
Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
Սույն վարչական ակտն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Էլ. փոստ`