Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ՝ ԹԻՎ Վ/Դ-077 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.08.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1 հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ Վ/Դ-077 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և հաշվի առնելով քաղաքացի Հասմիկ Նազարյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2023 թվականի փետրվարի 28-ին հարուցվել է թիվ Վ/Դ-077 վարչական վարույթը` «Էֆֆեկտ գրուպ» ՓԲԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ, 130-րդ, 192-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով և հիմք ընդունելով Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի մարտի 01-ի N 212-Ա հրամանը՝ «Էֆֆեկտ գրուպ» ՓԲԸ-ում (հասցե՝ քաղաք Երևան, Շիրակի 2/5) իրականացվել է զննում։
Զննման ընթացում ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ.
1. Ընկերության և Հասմիկ Նազարյանի միջև 2022 թվականի նոյեմբերի 11-ին կնքված թիվ 418-Ա աշխատանքային պայմանագրի համաձայն Հասմիկ Նազարյանն աշխատել է Ընկերությունում որպես հսկիչ։ Վերջինիս ամսական աշխատավարձը սահմանվել է 105063 ՀՀ դրամ (ներառյալ՝ հարկերը և այլ պարտադիր վճարումները),
2. Հասմիկ Նազարյանը 2023 թվականի փետրվարի 07-ին դիմում է ներկայացրել 2023 թվականի փետրվարի 08-ից իրեն աշխատանքից ազատելու մասին,
3. Ընկերության գլխավոր տնօրեն Մ. Ժամակոչյանի 2023 թվականի փետրվարի 08-ի թիվ 039-Ա հրամանի համաձայն լուծվել է Հասմիկ Նազարյանի և Ընկերության միջև կնքված թիվ 418-Ա աշխատանքային պայմանագիրը,
4. 2023 թվականի փետրվարի 09-ին Հասմիկ Նազարյանի հետ կատարվել է վերջնահաշվարկ (աշխատանքային պայմանագրի 4.5-րդ կետի համաձայն՝ վերջնահաշվարկը կատարվում է աշխատանքային պայմանագրի լուծման օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում)՝ ամենամյա արձակուրդը չօգտագործելու համար վճարվել է 19389 ՀՀ դրամ հատուցում և 18500 ՀՀ դրամ աշխատավարձ (հիմք՝ 09.02.2023թ. թիվ 090213 և թիվ 090214 վճարման հանձնարարագրեր):
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հարուցված վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով 2023 թվականի մարտի 16-ին Տեսչական մարմնում իրականացվել է վարչական լսում։
Վարչական լսմանը ներկայացել են դիմումատու Հասմիկ Նազարյանը և Ընկերության ներկայացուցիչ Էդգար Հովհաննիսյանը։
Վարչական լսման ընթացքում դիմումատու Հասմիկ Նազարյանը հայտնել է, որ 2022 թվականի նոյեմբերից աշխատել է Ընկերությունում, աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն։ Միաժամանակ հայտնել է, որ իր հետ կատարվել է վերջնահաշվարկ, սակայն չի վճարվել աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում ծանուցման համար նախատեսված ժամկետները չպահպանելու համար տուժանք։
Ընկերության ներկայացուցիչ Էդգար Հովհաննիսյանը հայտնել է, որ Հասմիկ Նազարյանն աշխատանքից ազատվել է իր դիմումի համաձայն, իսկ աշխատողի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելիս գործատուն աշխատողին ծանուցելու պարտականություն չունի։
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան երկու ամիս առաջ:
Սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 7-րդ և 11-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը լուծելու, ինչպես նաև սույն օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում գործատուն պարտավոր է գրավոր ծանուցել իր մոտ մինչև մեկ տարի աշխատողին ոչ ուշ, քան 14 օր առաջ, մեկից մինչև հինգ տարի աշխատողին` 35 օր առաջ, հինգից մինչև տասը տարի աշխատողին` 42 օր առաջ, տասից մինչև տասնհինգ տարի աշխատողին` 49 օր առաջ, տասնհինգ տարուց ավելի աշխատողին` 60 օր առաջ, իսկ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված հիմքով՝ 3 օր առաջ:
Կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված ծանուցման ժամկետների համեմատ ավելի երկար ժամկետներ»։
Վարչական մարմինը, ուսումնասիրելով Հասմիկ Նազարյանի դիմումը, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված նյութերը և հաշվի առնելով նաև վարչական լսման ընթացքում արված հայտարարությունները, դրանք համադրելով վերը նշված իրավանորմի հետ, արձանագրում է, որ «Էֆֆեկտ գրուպ» ՓԲԸ-ի կողմից պահպանվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները, այն է՝ Հասմիկ Նազարյանի հետ կատարվել է լրիվ վերջնահաշվարկ։
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հասմիկ Նազարյանի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է վերջինիս նախաձեռնությամբ՝ ՀՀ աշխատանքային օրնսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով, ուստի գործատուն աշխատողին գրավոր ծանուցելու պարտավորություն չունի։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ից 7-րդ գլուխների պահանջները, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը․



ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի փետրվարի 28-ին հարուցված թիվ Վ/Դ-077 վարչական վարույթը կարճել՝ իրավախախտման դեպքի բացակայության հիմքով:
2. Սույն որոշումը ծանուցել «Էֆֆեկտ գրուպ» ՓԲԸ-ի տնօրեն Մինաս Ժամակոչյանին /էլ. փոստ armenba@effectgroup.am / և քաղաքացի Հասմիկ Նազարյանին /էլ. փոստ։ hnazaryan158@gmail.com /:
Շնորհակալություն համագործակցության համար,
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Էլ. փոստ`