Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ՝ ԹԻՎ Վ/Դ-098 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.08.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27 N 1554-Ն որոշման 24-րդ կետ

ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ Վ/Դ-098 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և հաշվի առնելով քաղաքացի Գևորգ Եղիյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2023 թվականի մարտի 20-ին հարուցվել է թիվ Վ/Դ-098 վարչական վարույթը` «Քլինչոյս» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ, 108-րդ, 109-րդ, 113-րդ, 222-րդ, 223-րդ և 226-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով և հիմք ընդունելով Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի մարտի 21-ի N 277-Ա հրամանը՝ «Քլինչոյս» ՍՊԸ-ում (քաղաք Երևան, Բարբյուսի 3) իրականացվել է զննում։
Զննման ընթացում ձեռք բերված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ.
1. 2023 թվականի փետրվարի 09-ի թիվ 152-Ա հրամանի համաձայն՝ Գևորգ Եղիյանին տրվել է կարգապահական տույժ՝ նկատողություն։ Մինչև կարգապահական տույժի կիրառումը Գևորգ Եղիյանից պահանջվել է գրավոր բացատրություն 2023 թվականի հունվարի 31-ի ClinOps-ի ղեկավարությունից ստացված գրության վերաբերյալ։ Գևորգ Եղիյանը 2023 թվականի փետրվարի 01-ին ներկայացել է գրավոր բացատրություն։
2. 2023 թվականի մարտի 17-ի թիվ 273-Ա հրամանի համաձայն՝ Գևորգ Եղիյանին տրվել է կարգապահական տույժ՝ նկատողություն։ Մինչև կարգապահական տույժի կիրառումը Գևորգ Եղիյանից պահանջվել է գրավոր բացատրություն, որը վերջինս ներկայացրել է 2023 թվականի մարտի 17-ին։
3. 2023 թվականի մարտի 21-ի թիվ 279-Ա հրամանի համաձայն՝ Գևորգ Եղիյանին տրվել է կարգապահական տույժ՝ նկատողություն։ Մինչև կարգապահական տույժի կիրառումը Գևորգ Եղիյանից պահանջվել է գրավոր բացատրություն, որը վերջինս ներկայացրել է 2023 թվականի մարտի 21-ին։
4. 2023 թվականի մարտի 16-ի թիվ 270-Ա հրամանի համաձայն՝ Գևորգ Եղիյանի աշխատանքային բոլոր համակարգերը ապաակտիվացվել են /հիմք՝ «Քլինչոյս» ՍՊԸ-ի տնօրենի 2023 թվականի մարտի 16-ի զեկուցագիրը/։
5. 2023 թվականի մարտի 21-ի թիվ 280-Ա հրամանի համաձայն՝ Ընկերության և Գևորգ Եղիյանի միջև կնքված թիվ 20-72 աշխատանքային պայմանագիրը 2023 թվականի ապրիլի 01-ից լուծվել է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 121-րդ հոդվածի հիմքով։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հարուցված վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով՝ 2023 թվականի ապրիլի 04-ին Տեսչական մարմնում իրականացվել է վարչական լսում։
Վարչական լսմանը ներկայացել են դիմումատու Գևորգ Եղիյանը, Ընկերության ներկայացուցիչներ Դիանա Մովսիսյանը և Դավիթ Սրապիոնյանը։
Վարչական լսման ընթացքում Ընկերության ներկայացուցիչ Դավիթ Սրապիոնյանը ներկայացրել է գրավոր դիրքորոշում և հայտնել, որ Գևորգ Եղիյանի աշխատանքային համակարգը արգելափակվել է, քանի որ վերջինս Ընկերությանը վարկաբեկող հաղորդագրություններ է գրել, սակայն Գևորգ Եղիյանը զրկված չի եղել իր համար սահմանված այլ աշխատանքային պարտականություններ կատարելու հնարավորությունից։
Վարչական լսման ընթացքում դիմումատու Գևորգ Եղիյանը հայտնել է, որ դիմումը ներկայացնելու պահին իրեն չէին թույլատրում ներկայանալ աշխատանքի, իսկ ինքը խնդրել էր վերականգնել իր աշխատանքային պարտականությունները կատարելու հնարավորությունը, սակայն ներկայում ստացել է հրաման՝ աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, որը պատրաստվում է բողոքարկել դատական կարգով։ Միաժամանակ հայտնել է, որ իր կողմից ներկայացված դիմումը կորցրել է իր արդիականությունը։
2023 թվականի ապրիլի 11-ին քաղաքացի Գևորգ Եղիյանը գրավոր դիմել է Տեսչական մարմին՝ խնդրելով իր դիմումի հիման վրա հարուցված թիվ Վ/Դ-098 վարչական վարույթը թողնել առանց քննության։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե դիմողը գրավոր ձևով հրաժարվում է իր դիմումից։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 3-րդ մասը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի մարտի 20-ին հարուցված թիվ Վ/Դ-098 վարչական վարույթը կարճել՝ Գևորգ Եղիյանի կողմից դիմումից գրավոր հրաժարվելու հիմքով:
2. Սույն որոշումը ծանուցել «Քլինչոյս» ՍՊԸ-ի տնօրեն Կիրիտ Վելանիին (Էլ. փոստ։ kirit@velani.org) և քաղաքացի Գևորգ Եղիայնին /էլ. փոստ։ gevorgyeghiyan@gmail.com/։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից
Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
Սույն վարչական ակտն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Էլ. փոստ`