Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ՝ ԹԻՎ Վ/Դ-119 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

01.08.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1 հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ Վ/Դ-119 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը և հաշվի առնելով քաղաքացի Գոհար Աֆյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2023 թվականի ապրիլի 03-ին հարուցվել է թիվ Վ/Դ-119 վարչական վարույթը` «Գայանե Խաչատրյան» ԱՁ-ի մոտ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ, 109-րդ, 113-րդ և 114-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Հիմք ընդունելով Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի ապրիլի 05-ի թիվ 342-Ա հրամանը՝ «Գայանե Խաչատրյան» Ա/Ձ-ի մոտ իրականացվել է զննում։
Զննման ընթացքում վերցված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ.
1. Գայանե Խաչատրյան Ա/Ձ-ի և Գոհար Աֆյանի միջև 2022 թվականի հուլիսի 22-ին կնքված աշխատանքային պայմանագրի համաձայն վերջինս աշխատել է Գայանե Խաչատրյան Ա/Ձ-ի մոտ՝ որպես կարող բանվորուհի,
2. «Գայանե Խաչատրյան» Ա/Ձ-ի 2023 թվականի մարտի 27-ի թիվ 1 հրամանի համաձայն՝ Գոհար Աֆյանի և Ա/Ձ Գայանե Խաչատրյանի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով,
3. վերոնշյալ հրամանը չի հանձնվել Գոհար Աֆյանին։
«Գայանե Խաչատրյան» Ա/Ձ-ի կողմից աշխատողների թվաքանակի կրճատման անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթեր չեն տրամադրվել։
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի և 38-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, հարուցված վարչական վարույթի բազմակողմանիությունը, լրիվությունը և օբյեկտիվությունն ապահովելու նպատակով՝ 2023 թվականի ապրիլի 20-ին Տեսչական մարմնում իրականացվել է վարչական լսում։
Վարչական լսմանը ներկայացել են դիմումատու Գոհար Աֆյանը և «Գայանե Խաչատրյան» Ա/Ձ-ի ներկայացուցիչ Իվան Դանիելյանը։
Վարչական լսման ընթացքում դիմումատու Գոհար Աֆյանը հայտնել է, որ երկու տարի աշխատել է «Գայանե Խաչատրյան» Ա/Ձ-ում՝ որպես կարող բանվորուհի։
Հայտնել է նաև, որ ինքը հղի է, իսկ գործատուն անհիմն իրեն ազատել է աշխատանքից։ Խնդրել է ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ իր խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ։
Վարչական լսման ընթացքում «Գայանե Խաչատրյան» Ա/Ձ-ի ներկայացուցիչ Իվան Դանիելյանը հայտնել է, որ Գոհար Աֆյանն աշխատանքից ազատվել է արտադրության ծավալների կրճատման հիմքով, միաժամանակ հայտնել է, որ վերջինս իր հղիության մասին «Գայանե Խաչատրյան» ԱՁ-ին չի տեղեկացրել։
Դիմումատու Գոհար Աֆյանը 2023 թվականի ապրիլի 25-ին գրավոր դիմել է Տեսչական մարմին՝ խնդրելով 2023 թվականի ապրիլի 03-ին հարուցված վարչական վարույթը կարճել։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե դիմողը գրավոր ձևով հրաժարվում է իր դիմումից։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 3-րդ մասը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի ապրիլի 03-ին հարուցված թիվ Վ/Դ-119 վարչական վարույթը կարճել՝ Գոհար Աֆյանի կողմից դիմումից գրավոր հրաժարվելու հիմքով:
2. Սույն որոշումը ծանուցել «Գայանե Խաչատրյան» ԱՁ-ին (էլ. փոստ։ khachatryangayane8787@gmail.com) և քաղաքացի Գոհար Աֆյանին (էլ. փոստ։ 099912112gohar@mail.ru)։
Շնորհակալություն համագործակցության համար,
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ


Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից
Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
Սույն վարչական ակտն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Էլ. փոստ`