Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՈՐՈՇՈՒՄ՝ ԹԻՎ Վ/Դ-082 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

02.08.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29.1 հոդված

ՈՐՈՇՈՒՄ
ԹԻՎ Վ/Դ-082 ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով և հաշվի առնելով քաղաքացի Հովհաննես Գևորգյանի դիմումը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում (այսուհետ նաև՝ Տեսչական մարմին) 2023 թվականի մարտի 06-ին հարուցվել է թիվ Վ/Դ-082 վարչական վարույթը` «Քարտեզ 21» ՍՊԸ-ում (այսուհետ նաև՝ Ընկերություն) ՀՀ աշխատանքային օրենսգրքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի, 130-րդ և 198-րդ հոդվածների պահպանումը պարզելու նպատակով:
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածով և հիմք ընդունելով Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի մարտի 07-ի N 226-Ա հրամանը՝ Ընկերությունում՝ քաղաք Երևան, Զաքյան 5 հասցեում 2023 թվականի մարտի 09-ից մինչև 2023 թվականի մարտի 17-ը նախատեսվել է իրականացնել զննում։
Մինչ զննումը փաստացի սկսելը՝ 2023 թվականի մարտի 15-ին քաղաքացի Հովհաննես Գևորգյանը գրավոր դիմել է Տեսչական մարմին՝ խնդրելով իր նախորդ դիմումը թողնել անհետևանք։
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ դիմումով հարուցված վարչական վարույթը կարճվում է, եթե դիմողը գրավոր ձևով հրաժարվում է իր դիմումից։
Ելնելով վերոգրյալից, հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը և 3-րդ մասը, ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 755-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 13-րդ ենթակետը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի մարտի 06-ին հարուցված թիվ Վ/Դ-082 վարչական վարույթը կարճել՝ Հովհաննես Գևորգյանի կողմից դիմումից գրավոր հրաժարվելու հիմքով:
2. Սույն որոշումը ծանուցել «ՔԱՐՏԵԶ 21» ՍՊԸ-ի տնօրեն Գառնիկ Պողոսյանին, Էլ․ փոստ՝ info@cartezhotel.com և քաղաքացի Հովհաննես Գևորգյանին, էլ․ փոստ՝ hovo12011@yahoo.com։
Շնորհակալություն համագործակցության համար,
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ՍԼԱՎԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ




Սույն վարչական ակտն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից
Սույն վարչական ակտն ստանալու օրվանից 2 ամսվա ընթացքում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:
Սույն վարչական ակտն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածով սահմանված ժամկետում կարող է բողոքարկվել վարչական դատարան:

Հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, Ա. Արմենակյան 129

Հեռ..` (374-10) 65-05-53

Էլ. փոստ`