Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՍՊԻՏԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՈՐՈՇՈՒՄ ԷԴԳԱՐ ԱՐԱՅԻԿԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԿԱՌՈՒՅՑԸ ՔԱՆԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ

21.08.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Հայաստանի Հանրապետության ներքին գործորի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի պետի 2023 թվականի օգոստոսի 4-ի թիվ 59/5-2013 գրության հիման վրա Սպիտակ համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության, կոմունալ սպասարկման և տրանսպորտի բաժնի գլխավոր մասնագետ Նարեկ Յուրիկի Սարգսյանի կատարած ուսումնասիրությամբ պարզվել է, որ Սպիտակ քաղաքի Շիրակի խճուղի թիվ 3 տնակ հասցեի բնակիչ Էդգար Արայիկի Ստեփանյանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի թիվ 1054-Ն որոշմամբ Սպիտակ համայնքին սեփականության իրավունքով փոխանցված 06-006-0410-0001 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողեր հողատեսքի հողամասի վրա ինքնակամ կառուցում է 9,7 քառակուսի մետր լայնությամբ, 22,8 քառակուսի մետր երկարությամբ շինություն, որի վերաբերյալ 2023 թվականի օգոստոսի 9-ին կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
Սպիտակ համայնքի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 9-ի թիվ 663 որոշմամբ նշանակվել է վարչական իրավախախտման գործի քննության օր՝ 2023 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 11։00-ին։
Վարչական իրավախախտման գործի քննության վայրի, օրվա և ժամի մասին Էդգար Արայիկի Ստեփանյանը փոստային առաքման միջոցով իրազեկվել է Սպիտակ համայնքի ղեկավարի 2023 թվականի օգոստոսի 9-ի թիվ 034/28-2734 ծանուցագրով, սակայն չի ներկայացել վարչական իրավախախտման գործի քննությանը։
Վարչական իրավախախտման գործի քննության ժամանակ հետազոտվեցին 2023 թվականի օգոստոսի 9-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, ինքնակամ կառուցվող շինության լուսանկարները, Հայաստանի Հանրապետության նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի ՔՀԲ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆ․ Ավետիսյանի կողմից 2023 թվականի օգոստոսի 3-ին կազմված տեղեկանքը։
Ղեկավարվելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154-րդ հոդվածի 3-րդ մասով, 2191-րդ հոդվածով, 282 հոդվածով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով և 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով 2023 թվականի օգոստոսի 9-ին կազմված վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, ինքնակամ կառուցվող շինության լուսանկարները, Հայաստանի Հանրապետության նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնի ՔՀԲ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Ֆ․ Ավետիսյանի կողմից 2023 թվականի օգոստոսի 3-ին կազմված տեղեկանքը, հաշվի առնելով, որ վարչական իրավախախտման գործի քննության ժամանակ վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ առկա չեն՝ որոշում եմ․
1․ Էդգար Արայիկի Ստեփանյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ նրա նկատմամբ նշանակել տուգանք նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկի չափով՝ 1 500 000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ։
2․ Կասեցնել ինքնակամ շինարարությունը և վերացնել դրա հետևանքները՝ քանդելով ինքնակամ կառուցվող կառույցը (շինությունը)։
3. Սպիտակի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնին՝ սույն որոշումը սահմանված կարգով և ժամկետում հանձնել Էդգար Արայիկի Ստեփանյանին:
4. Էդգար Արայիկի Ստեփանյանին՝ ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ նշանակված տուգանքը ենթակա է վճարման որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում՝ Սպիտակ համայնքի 900245161063 գանձապետական հաշվին:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Էդգար Արայիկի Ստեփանյանին իրազեկելուն հաջորդող օրվանից:
6. Սույն որոշումը վարչական կարգով կարող է բողոքարկվել որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով՝ երկու ամսվա ընթացքում:

Հասցե` ք․Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` 025522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`