Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

հահտարարություն

30.08.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Մեծամորի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՄԵԾԱՄՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնք
ՀՀ, Արմավիրի մարզ, ք.Մեծամոր, 060656505 info@mecamor.am
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 ՕԳՈՍՏՈՍԻ 2023թվականի N 2110-Ա
ՔԱՂԱՔԱՑԻ ԷԴԻԿ ՓԻՐՈՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՆՐԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրություն.
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի կողմից 17.02.2023 թվականին կազմվել է արձանագրություն, համաձայն որի քաղաքացի Էդիկ Փիրոյանը՝ հանդիսանալով շինության գույքահարկ և անշարժ գույքի հարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի դրույթներով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունը, ինչի հետևանքով 2023 թվականի փետրվարի 24-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով վարչական մարմնի նախաձեռնությամբ՝ հողի հարկի և անշարժ գույքի հարկի գծով չվճարված հարկային պարտավորությունների վերաբերյալ հարուցվել է վարչական վարույթ և նշանակվել գործի լսման օր, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Մամիկոն Ղուկասյանը:
2. Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատաված է համարում հետևյալը.
Էդիկ Փիրոյանին սեփականության իրավունքով պատկանող շինությունը և անշարժ գույքը գտնվում են Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրի վարչական սահմաններում և «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի դրույթներով սահմանված կարգով վերջինիս կողմից չի կատարվել գույքահարկ և անշարժ գույքի հարկ վճարելու պարտականությունները, որի հետևանքով առաջացել է շինության գույքահարկի և անշարժ գույքի հարկի գծով ընդհանուր 348021 (երեք հարյուր քառասունութ հազար քսանմեկ) ՀՀ դրամ հարկային պարտավորություն, որից 227220-ը՝ ապառքի գումար և 120801-ը՝ ապառքը ժամանակին չվճարելու ընթացքում գոյացած տույժերի գումար (տույժերը հաշվարկված են մինչև 23.08.2023թ․ներառյալ):
2023 թվականի փետրվարի 24-ին հարուցված վարչական վարույթի հիման վրա 2023 թվականի մարտի 15-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ։ Էդիկ Փիրոյանը պատշաճ ծանուցվել է գործի լսման օրվա, ժամի և տեղի մասին, սակայն չի ներկայացել:
Հաշվի առնելով, որ վարչական վարույթի օրենքով սահմանված ժամկետում (վարույթի մնացյալ ժամկետում) հնարավոր չէ ընդունվելիք վարչական ակտի հասցեատիրոջն ի հայտ բերել, Մեծամոր համայնքի ղեկավարի կողմից 2023 թվականի մարտի 16-ին ընդունվել է Էդիկ Փիրոյանի նկատմամբ վարչական վարույթը կասեցնելու մասին» թիվ 0841-Ա որոշումը, որը վերջինս է ուղարկվել «Հայփոստ» ՓԲ ընկերության միջոցով, սակայն փոստային ծանուցագրի հետադարձ կտրոնը վերադարձվել է «չպահանջված» գրառումով։ 2023 թվականի մայիսի 17-ին նշված որոշումը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am), ուստի օրենքով սահմանված կարգով որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը հանձնված (պատշաճ ծանուցված)՝ այն տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։
Քաղաքացի Էդիկ Փիրոյանի նկատմամբ 2023 թվականի մարտի 16-ին կասեցված վարչական վարույթը համարվում է վերսկսված, քանի որ դրա կասեցման համար հիմք դարձած հանգամանքը վերացել է:
3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերության համաձայն՝ սույն հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով, ինչպես նաև 2-րդ մասով նախատեսված դեպքերում վարչական վարույթը վերսկսվում է դրա կասեցման հիմք դարձած հանգամանքները վերանալուց հետո, բայց ոչ ուշ, քան կասեցման մասին որոշում ընդունելու օրվանից հետո 60 օրը լրանալը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի՝ հարկման օբյեկտ է հանդիսանում ցանկացած գործարք, եկամուտ, գույք, գործունեության տեսակ (այդ թվում՝ գործողություն կամ գործառույթ) կամ ցանկացած այլ օբյեկտ, որի առկայությունը կամ որի նկատմամբ սեփականության իրավունքի առկայությունը կամ որի կատարումը, Օրենսգրքին համապատասխան, հարկ վճարողի մոտ առաջացնում է հարկի հաշվարկման կամ վճարման պարտավորություն:
Համաձայն Հարկային օրենսգրքի 397-րդ հոդվածի 1-ին մասի՝ հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:
Համաձայն Հարկային օրենսգրքի 400-րդ հոդվածի 1-ին մասի՝ հարկային իրավախախտման համար որպես հարկային պատասխանատվության տեսակ կարող է կիրառվել տուգանքը:
Համաձայն Հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ:

Համաձայն Հարկային օրենսգրքի 447-րդ հոդվածի 1.1-րդ մասի հարկային պարտավորությունները 2018 թվականի հունվարի 1-ից հետո դադարած չեն համարվում և ենթակա են կատարման մինչև Օրենսգիրքն ուժի մեջ մտնելը գործող օրենսդրությամբ սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում:
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն, օրենքով սահմանված կարգով կազմակերպում է տեղական հարկերի, տուրքերի և վճարների, համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային և պետական սեփականություն հանդիսացող հողերի, համայնքի սեփականություն հանիսացող գույքի վարձավճարների գանձումն ու վերահսկումը: Տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարվող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 2191-րդ հոդվածի 4-րդ պարբերության համաձայն` տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքի ղեկավարները։ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի համաձայն` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ կետով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին, 397-րդ հոդվածի 1-ին, 400-րդ հոդվածի 1-ին, 401-րդ հոդվածի 1-ին մասերով, 447-րդ հոդվածի 1․1-րդ մասով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով, 53-60-րդ հոդվածներով.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Քաղաքացի Էդիկ Փիրոյանի նկատմամբ 16․03․2023թ․-ին թիվ 0841-Ա որոշմամբ կասեցված վարչական վարույթը վերսկսել։
2. Էդիկ Փիրոյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1703-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար և նշանակել տուգանք՝ 20.000 (քսան հազար) ՀՀ դրամ գումարի չափով:
3․Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարած անձին հանձնելու օրվանիցոչ ուշ քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ֆինանսների նախարարության 900335239373 հաշվեհամարին`ստացող Մեծամորի համայնքապետարան:
4․ Էդիկ Փիրոյանին նախազգուշացնել՝ օրենքով սահմանված կարգով վերացնել վարչական իրավախախտման հիմք հանդիսացած՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արմավիր բնակավայրում իրեն պատկանող շինության գույքահարկի և անշարժ գույքի հարկի՝ 348021 ՀՀ դրամ գումարի չափով հարկային պարտավորությունը։
5․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
6.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից:
7․Սույն որոշումը համարվում է վարչական ակտի հասցեատիրոջը հանձնված (պատշաճ ծանուցված) նաև որոշման մասին ծանուցումն Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (azdarar.am) տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։
8. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Մեծամոր համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով ՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՎԱՀՐԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ

2023թվականի ՕԳՈՍՏՈՍԻ 28
ք.Մեծամոր

Հասցե` Արմավիրի մարզ, Մեծամոր համայնք ք.Մեծամնոր

Հեռ..` 060656505

Էլ. փոստ`