Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԷԴՈՒԱՐԴ ԴԱՎԻԹԻ ՉՈԲԱՆՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.09.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածով, հիմք ընդունելով տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ 2023 թվականի օգոստոսի 30-ի թիվ 314, թիվ 315, թիվ 316 և թիվ 317 տեղեկանքները, հաշվի առնելով, որ Էդուարդ Դավիթի Չոբանյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող «VAZ 2107» մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ՝ 85VD888) 2018-ից 2022 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը, որը կազմում է քառասունինը հազար յոթ հարյուր իննսունչորս ՀՀ դրամ, որից ապառք՝ երեսունութ հազար հինգ հարյուր ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` տասնմեկ հազար երկու հարյուր իննսունչորս ՀՀ դրամ և «NISSAN SKYLINE 2.5» մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ՝ 84LQ888) 2017-ից 2022 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը, որը կազմում է չորս հարյուր քառասուներկու հազար երկու հարյուր տասնհինգ ՀՀ դրամ, որից ապառք՝ երեք հարյուր քառասունմեկ հազար ութ հարյուր վաթսունվեց ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր հազար երեք հարյուր քառասունինը ՀՀ դրամ՝ որոշում եմ.
1. Էդուարդ Դավիթի Չոբանյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել չորս հարյուր իննսուներկու հազար ինը ՀՀ դրամ, որից․
1) «VAZ 2107» մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ՝ 85VD888) 2018-ից 2022 թվականների գույքահարկ՝ քառասունինը հազար յոթ հարյուր իննսունչորս ՀՀ դրամ, որից ապառք՝ երեսունութ հազար հինգ հարյուր ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` տասնմեկ հազար երկու հարյուր իննսունչորս ՀՀ դրամ,
2) «NISSAN SKYLINE 2.5» մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ՝ 84LQ888) 2017-ից 2022 թվականների գույքահարկ՝ չորս հարյուր քառասուներկու հազար երկու հարյուր տասնհինգ ՀՀ դրամ, որից ապառք՝ երեք հարյուր քառասունմեկ հազար ութ հարյուր վաթսունվեց ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր հազար երեք հարյուր քառասունինը ՀՀ դրամ։
2. Սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Էդուարդ Դավիթի Չոբանյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ք․Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` 025522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`