Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՊԱՎԵԼ ՄԱՐՏԻՐՈՍԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.09.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածով, հիմք ընդունելով տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ 2023 թվականի օգոստոսի 30-ի թիվ 310 և թիվ 311 տեղեկանքները, հաշվի առնելով, որ Պավել Մարտիրոսի Սահակյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող «RANGE ROVER 4.4» մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ՝ 35SC724) 2018-ից 2022 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը, որը կազմում է վեց հարյուր իննսունչորս հազար յոթ հարյուր երեսունհինգ ՀՀ դրամ, որից ապառք՝ հինգ հարյուր քառասունհինգ հազար ինը հարյուր ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր քառասունութ հազար ութ հարյուր երեսունհինգ ՀՀ դրամ՝ որոշում եմ.
1. Պավել Մարտիրոսի Սահակյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել վեց հարյուր իննսունչորս հազար յոթ հարյուր երեսունհինգ ՀՀ դրամ, որից ապառք՝ հինգ հարյուր քառասունհինգ հազար ինը հարյուր ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր քառասունութ հազար ութ հարյուր երեսունհինգ ՀՀ դրամ:
2. Սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Պավել Մարտիրոսի Սահակյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ք․Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` 025522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`