Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Ծանուցագիր

11.09.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Արտաշատի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 29.1 հոդվածի 14-րդ մաս

0334/23-Վ
Սաթենիկ Աշխարիկի Պետրոսյանին
ՀՀ Արարատի մարզ, գ․Բաղրամյան,
Մաշտոցի փ․, տուն 33
Ծանուցագիր
Հայտնում ենք Ձեզ, որ Դուք ունեք հարկային պարտավորություններ, որի հիման վրա, հիմք ընդունելով <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ ենթակետը, 34-րդ հոդվածը, Արտաշատի համայնքապետարանում հարուցվել է վարչական վարույթ:
2023թ. սեպտեմբերի 29–ին ժամը 10։10-ին հրավիրում ենք Արտաշատի համայնքապետարանի իրավաբանական բաժին ( հասցե՝ ք․Արտաշատ Օգոստոսի 23/62 , 5-րդ հարկ), վարչական վարույթի լսմանը և գործի քննությանը մասնակցելու համար, որի արդյունքում կկազմվի արձանագրություն և որոշում:
Համաձայն <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի`
1. Վարչական վարույթում վարույթի մասնակիցները կարող են մասնակցել ինքնուրույն, իրենց ներկայացուցիչների միջոցով կամ նրանց հետ միասին:
2. Վարչական վարույթում որպես վարույթի մասնակիցների ներկայացուցիչներ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով լիազորված անձինք, այդ թվում` փաստաբաններ:
Վարույթի անգործունակ մասնակիցներին վարչական վարույթում ներկայացնում են նրանց` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված օրինական ներկայացուցիչները:
3. Լիազորված անձինք կամ օրինական ներկայացուցիչները վարչական մարմնի պահանջով պարտավոր են ներկայացնել լիազորագիր կամ օրինական ներկայացուցիչ լինելը հաստատող փաստաթուղթ:
Լիազորագրի համար նոտարական վավերացում չի պահանջվում:
4. Լիազորագրի գործողությունն օրենքով սահմանված դեպքերում դադարելիս վարչական վարույթ իրականացնող մարմինն այդ մասին պետք է գրավոր տեղեկացվի լիազորողի կամ լիազորված անձի միջոցով:
5. Վկան, փորձագետը, թարգմանիչը և այլ մարմինների ներկայացուցիչները վարչական վարույթում կարող են հանդես գալ միայն անմիջականորեն:
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 267-րդ հոդվածի համաձայն վարչական իրավախախտման վերաբերյալ գործը կարող է քննվել Ձեր բացակայությամբ, սույն ծանուցագրում նշված օրը չներկայանալու դեպքում:


Իրավաբանական բաժին` Կարինե Ղազարյան

Հասցե` Արարատի մարզ, ք.Արտաշատ Օգոստոսի 23/62

Հեռ..` (0235) 22383

Էլ. փոստ`