Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ԼՅՈՎԱ ԱՆԱՏՈԼՅԱՅԻ ՍԱՐԴԱՐՅԱՆԻՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

12.09.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Սպիտակի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 53-րդ հոդվածով, 54-րդ հոդվածի 1-ին մասով, 55-րդ հոդվածով, հիմք ընդունելով տեղական հարկի պարտավորությունների վերաբերյալ 2023 թվականի սեպտեմբերի 7-ի թիվ 325 և թիվ 326 տեղեկանքները, հաշվի առնելով, որ Լյովա Անատոլյայի Սարդարյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կատարել իրեն սեփականության իրավունքով պատկանող «MERCEDES-BENZ 320 E» մակնիշի փոխադրամիջոցի (հաշվառման համարանիշ՝ 35FN199) 2017-ից 2022 թվականների գույքահարկը վճարելու պարտավորությունը, որը կազմում է հինգ հարյուր քսան հազար ինը հարյուր յոթանասունչորս ՀՀ դրամ, որից ապառք՝ չորս հարյուր երկու հազար երեք հարյուր երեսուներեք ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր տասնութ հազար վեց հարյուր քառասունմեկ ՀՀ դրամ՝ որոշում եմ.
1. Լյովա Անատոլյայի Սարդարյանից հօգուտ Սպիտակ համայնքի գանձել հինգ հարյուր քսան հազար ինը հարյուր յոթանասունչորս ՀՀ դրամ, որից ապառք՝ չորս հարյուր երկու հազար երեք հարյուր երեսուներեք ՀՀ դրամ և օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժ` հարյուր տասնութ հազար վեց հարյուր քառասունմեկ ՀՀ դրամ:
2. Սույն որոշման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով եռօրյա ժամկետում իրազեկել Լյովա Անատոլյայի Սարդարյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակցին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում իրազեկելուն հաջորդող օրվանից:
4. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Սպիտակ համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
5. Սույն որոշման պահանջը չկատարելու դեպքում, այն ենթակա է կատարման Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով` անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

Հասցե` ք․Սպիտակ, Շահումյան 7

Հեռ..` 025522500

Վեբ կայք` www.spitak.am

Էլ. փոստ`