Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Հրաման և ծանուցում Ա/Ձ ԵՐԱՆՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ-ի մոտ զննում իրականացնելու։

22.09.2023

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին
Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի հոդված

1․ Հարուցել վարչական վարույթ՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Ագարակ, Գործարանային շենք 11 հասցեում գործունեություն իրականացնող Ա/Ձ ԵՐԱՆՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ-ի մոտ (ՀՎՀՀ՝ 23369185), ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 84-րդ, 85-րդ և 102-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով:
2․ Հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 22-ը ներառյալ իրականացնել զննում ՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Ագարակ, Գործարանային շենք 11 հասցեում գործունեություն իրականացնող Ա/Ձ «ԵՐԱՆՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ»-ի մոտ։

Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետով, 29․1-ին հոդվածի 2-րդ մասով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2023 թվականի սեպտեմբերի 1-ի թիվ /70-2/53517-2023 գրությունը տեղեկացնում եմ, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում 2023 թվականի սեպտեմբերի 01-ին հարուցվել է թիվ 010923-2205 վարչական վարույթ՝ Ա/Ձ «ԵՐԱՆՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ»-ի մոտ (ՀՎՀՀ՝ 23369185) մոտ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ, 84-րդ, 85-րդ և 102-րդ հոդվածների պահանջների պահպանումը պարզելու նպատակով։
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 5-րդ մասով՝ հարուցված վարչական վարույթի շրջանակներում՝ Ա/Ձ «ԵՐԱՆՈՒՀԻ ՊԵՏՐՈՍՅԱՆ»-ի մոտ (ՀՎՀՀ՝ 23369185) գործունեության հասցեն՝ (ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Ագարակ, Գործարանային շենք 11) ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատակիցների կողմից 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 15-ը ներառյալ իրականացվելու է զննում։
Կից ներկայացվում է վարչական վարույթ հարուցելու և զննում իրականացնելու մասին հրամանը։
Առդիր 2 (երկու) էջ։

Հասցե` ք․ Սիսիան Կամոյի 5

Հեռ..` +37410650553

Էլ. փոստ`