ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՉՎՃԱՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱՆՁԵԼՈՒ ՄԱՍԻՆ
29.09.2023
1․Նկարագրական մաս․
Համլետ Արտաշեսի Գևորգյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի հետևանքով 2023 թվականի հուլիսի 11-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցվել է գույքահարկի գծով չվճարված հարկային պարտավորության գանձման վարչական վարույթ։
2․Պատճառաբանական մաս․
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում ապահովելով գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը՝ բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում վարչական ակտն ընդունելու համար էական նշանակություն ունեցող հետևյալ փաստերը․
• Կապանի համայնքապետարանի եկամուտների գանձման, առևտրի և սպասարկման բաժնի 10․07․2023թ․ տեղեկանքների համաձայն՝ Համլետ Արտաշեսի Գևորգյանին սեփականության իրավունքով պատկանող VAZ 2106 մակնիշի, 34 UD 162 պ/հ փոխադրամիջոցի (մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ա/մ, 80 ձ.ուժ, 1986թ.) գույքահարկի գծով 2018-2022 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները կազմում են 51408 ՀՀ դրամ, որից ապառք` 40000 ՀՀ դրամ, տույժ` 11408 ՀՀ դրամ, MITSUBISHI GRANDIS 2.4 մակնիշի, 34 NV 785 պ/հ փոխադրամիջոցի (մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ա/մ, 165 ձ.ուժ, 2003թ.) գույքահարկի գծով 2020-2022 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները կազմում են 106161 ՀՀ դրամ, որից ապառք` 88687 ՀՀ դրամ, տույժ` 17474 ՀՀ դրամ, VAZ 21063 մակնիշի, 35 LM 475 պ/հ փոխադրամիջոցի (մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ա/մ, 69 ձ.ուժ, 1989թ.) գույքահարկի գծով 2020-2022 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները կազմում են 21007 ՀՀ դրամ, որից ապառք` 17174 ՀՀ դրամ, տույժ` 3833 ՀՀ դրամ և MITSUBISHI GRANDIS 2.4 մակնիշի, 33 TP 026 պ/հ փոխադրամիջոցի (մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ա/մ, 165 ձ.ուժ, 2003թ.) գույքահարկի գծով 2021-2022 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները կազմում են 74910 ՀՀ դրամ, որից ապառք` 64500 ՀՀ դրամ, տույժ` 10410 ՀՀ դրամ:
ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:
Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 239-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկը հարկ վճարողներին սեփականության իրավունքով պատկանող հարկման օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար Հայաստանի Հանրապետության համայնքների բյուջեներ վճարվող տեղական հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից:
Օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկ վճարողներ են համարվում կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, բացառությամբ պետական մարմինների, համայնքային կառավարչական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի:
Օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․ «1. Փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտ են համարվում հետևյալ փոխադրամիջոցները. 1) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը. (․․․)»։
Օրենսգրքի 246-րդ հոդվածը սահմանում է․ «1. Փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունն առաջանում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման ամսվան հաջորդող ամսվա 1-ից: (․․․) 2. Փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկումը դադարում է փոխադրամիջոցների գույքահարկով հարկման օբյեկտի կամ դրա մի մասի նկատմամբ սեփականության իրավունքը դադարելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»։
Օրենսգրքի 247-րդ հոդվածի համաձայն՝ փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման և վճարման համար հաշվետու ժամանակաշրջան է համարվում յուրաքանչյուր հաշվետու տարին:
Օրենսգրքի 251-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարները իրենց պետական գրանցման (հաշվառման) վայրի համայնքի բյուջե են վճարում մինչև հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ` հաշվի առնելով սույն հոդվածով սահմանված առանձնահատկությունները: Հաշվառման (գրանցման) վայրի բացակայության դեպքում ֆիզիկական անձինք փոխադրամիջոցների գույքահարկի` սույն մասում նշված գումարները վճարում են իրենց հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա փոխադրամիջոցների գույքահարկի` սույն հոդվածում նշված գումարները վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե:
Օրենսգրքի 401-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ:
Այսպիսով, Համլետ Արտաշեսի Գևորգյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, օրենքով սահմանված կարգով չի վճարել սեփականության իրավունքով իրեն պատկանող VAZ 2106 մակնիշի, 34 UD 162 պ/հ փոխադրամիջոցի գույքահարկը, ինչի հետևանքով 2018-2022 թվականների համար գույքահարկի գծով չմարված հարկային ամբողջ պարտավորությունը 10․07․2023թ․ դրությամբ կազմում է 51408 ՀՀ դրամ, որից ապառք` 40000 ՀՀ դրամ, տույժ` 11408 ՀՀ դրամ, MITSUBISHI GRANDIS 2.4 մակնիշի, 34 NV 785 պ/հ փոխադրամիջոցի գույքահարկի գծով 2020-2022 թվականների համար պարտավորությունները` 106161 ՀՀ դրամ, որից ապառք` 88687 ՀՀ դրամ, տույժ` 17474 ՀՀ դրամ, VAZ 21063 մակնիշի, 35 LM 475 պ/հ փոխադրամիջոցի գույքահարկի գծով 2020-2022 թվականների համար պարտավորությունները` 21007 ՀՀ դրամ, որից ապառք` 17174 ՀՀ դրամ, տույժ` 3833 ՀՀ դրամ և MITSUBISHI GRANDIS 2.4 մակնիշի, 33 TP 026 պ/հ փոխադրամիջոցի գույքահարկի գծով 2021-2022 թվականների համար հաշվարկված և չվճարված հարկային պարտավորությունները` 74910 ՀՀ դրամ, որից ապառք` 64500 ՀՀ դրամ, տույժ` 10410 ՀՀ դրամ:
3․Եզրափակիչ մաս․
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ կետերով, ՀՀ Հարկային օրենսգրքի 12-րդ բաժնով, 401-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-61-րդ հոդվածներով՝ ո ր ո շ ու մ ե մ
1. Համլետ Արտաշեսի Գևորգյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 51408 ՀՀ դրամ, որպես VAZ 2106 մակնիշի, 34 UD 162 պ/հ փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից ապառք` 40000 ՀՀ դրամ և պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ՝ 11408 ՀՀ դրամ։
2. Համլետ Արտաշեսի Գևորգյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 106161 ՀՀ դրամ, որպես MITSUBISHI GRANDIS 2.4 մակնիշի, 34 NV 785 պ/հ փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից ապառք` 88687 ՀՀ դրամ և պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ՝ 17474 ՀՀ դրամ։
3. Համլետ Արտաշեսի Գևորգյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 21007 ՀՀ դրամ, որպես VAZ 21063 մակնիշի, 35 LM 475 պ/հ փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից ապառք` 17174 ՀՀ դրամ և պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ՝ 3833 ՀՀ դրամ։
4. Համլետ Արտաշեսի Գևորգյանից հօգուտ Կապան համայնքի բյուջեի գանձել 74910 ՀՀ դրամ, որպես MITSUBISHI GRANDIS 2.4 մակնիշի, 33 TP 026 պ/հ փոխադրամիջոցի համար վճարման ենթակա գույքահարկի գումար, որից ապառք` 64500 ՀՀ դրամ և պարտավորությունը չկատարելու արդյունքում հաշվարկված տույժ՝ 10410 ՀՀ դրամ։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
6․ Դրամական պահանջները չկատարելու դեպքում սույն որոշումը կներկայացվի հարկադիր կատարման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան` վարչական ակտն անբողոքարկելի դառնալուց հետո՝ եռամսյա ժամկետում:
7․ Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով Կապան համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
Հասցե` Ք.Կապան ,Չարենցի1
Հեռ..` 0285240494
Էլ. փոստ`