Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

2014թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 11:30 ՀՀ ֆինանսների նախարարությունում կայանալիք վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի նիստի օրակարգ

17.12.2014

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մաս

ՕՐԱԿԱՐԳ
2014թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 11:30 ՀՀ ֆինանսների նախարարությունում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) կայանալիք վիճակախաղերի, շահումով խաղերի, խաղատների և ինկասացիոն ծառայությունների մատուցման լիցենզավորող հանձնաժողովի նիստի

1. «Վիվառո բեթինգ» ՍՊԸ (ՎԽ-020 լիցենզիա) կողմից ներկայացված վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը համաձայնություն տալու հարցի քննարկում:
2. «Ինտեր Լոտո» ՍՊԸ (ՎԽ-019 լիցենզիա) կողմից ներկայացված վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգին համաձայնություն տալու հարցի քննարկում:
3. «ՕՆԻՐԱ ՔԼԱԲ» ՍՊԸ (ԽՏ-001 լիցենզիա) կողմից ներկայացված խաղատան շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը համաձայնություն տալու հարցի քննարկում:

Հասցե` ՀՀ, ք.Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` +374 60 700 363

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`