Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 30.10.2020թ. կայացած նիստի արձանագրությունից

03.11.2020

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
<<Լիցենզավորման մասին>> օրենքի 40-րդ հոդված, 8-րդ մաս

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ կողմից 07.10.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ կողմից 07.10.2020թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը և լրացումներին տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «Սաբարկո» ՍՊԸ կողմից կողմից 16.10.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Սաբարկո» ՍՊԸ կողմից 16.10.2020թ. ներկայացված «Աջարաբեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացմանը տալ համաձայնություն:
3. Հիմք ընդունելով «Սաբարկո» ՍՊԸ կողմից կողմից 16.10.2020թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Սաբարկո» ՍՊԸ կողմից 16.10.2020թ. ներկայացված «Աջարաբեթ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) փոփոխությունը և լրացումները մերժել հետևյալ հիմքերով.
- Կանոնակարգի փոփոխության և լրացումների 1-ին կետով Կանոնակարգի «Կազմակերպիչն իրավունք ունի» 3.3.1 ենթակետի 3.3.1.13 պարբերության այն դրույթը, համաձայն որի՝ «Ընդ որում բոնուսային շահումները տրամադրվում են Կազմակերպչի հայեցողությամբ և Կազմակերպիչը իրավունք ունի մերժել դրանց տրամադրումը, չեղարկել բոնուսները կամ արգելել բոնուսային ակցիաներին մասնակցությունը ցանկացած Մասնակցի կամ Մասնակիցների խմբի հետևյալ դեպքերում.
5) Մասնակիցը հրաժարվում է հրապարակել բոնուսային շահման փաստը կամ մասնակցել դրա հետ կապված հրապարակային կամ գովազդային նյութերի պատրաստմանը» կետը հակասում է «Վիճակախաղերի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի ե) կետի դրույթին, այն է՝ կազմակերպիչը շահման փաստը և արժեքը հրապարակում է միայն շահողի համաձայնությամբ, բացառությամբ «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքով նախատեսված դեպքերի:
- Կանոնակարգի փոփոխության և լրացումների 2-րդ կետով Կանոնակարգի Արդար խաղի կանոններ 3.4 կետի 3.4.1.10 պարբերության մեջ լրացվող այն դրույթը, համաձայն որի՝ մասնակիցներին արգելվում են բազմաթիվ խաղային հաշիվների օգտագործումը նույն սարքավորումից՝ ցուցադրելով համանման կասկածելի վարքագիծ», ընդունելի չէ սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության տեսանկյունից (Հիմք՝ «Լիցենզավորման մասին» օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներ)։ Անհրաժեշտ է հստակ նշել կասկածելի վարքագծի դրսևորման դեպքերը:
- Կանոնակարգի փոփոխության և լրացումների 4-րդ կետով Կանոնակարգի Արդար խաղի կանոններ 3.4.1 կետում լրացվող 3.4.1.13 պարբերության մեջ՝ «Անբարեխղճորեն օգտագործել Խաղային հաշիվը (օրինակ՝ այլ անձանցից գումար ստանալ Խաղային հաշվին՝ մոլորեցնելով հաշվի պատկանելիության կամ փոխանցումից օգուտ ստանալու վերաբերյալ կեղծ տեղեկատվության միջոցով,…)» արտահայտությունն անհրաժեշտ է հստակեցնել, նշելով՝ ում կողմից և ինչպես է հաստատվում մոլորեցման փաստը:
- Կանոնակարգի փոփոխության և լրացումների 7-րդ կետով Կանոնակարգի Խաղային հաշվի արգելափակումը կամ փակումը 3.5 կետի 3.5.3 պարբերությամբ լրացվող այն դրույթը, համաձայն որի՝ «Կազմակերպիչն իրավունք ունի արգելափակել Մասնակցի խաղային հաշիվը կամ կիրառել Արդար խաղի կանոնների խախտման համար սույն կանոնակարգով սահմանված միջոցները ՀՀ տարածքում լիցենզավորված վիճակախաղի կամ ինտերնետ շահումով խաղի այլ կազմակերպչից այնպիսի խախտումների վերաբերյալ փաստացի տվյալներ ստանալու դեպքում, որոնք սույն կանոնակարգով ևս համարվում են խախտումներ», անհրաժեշտ է հստակեցնել՝ նշելով, թե այլ կազմակերպիչներից ինչպիսի տվյալներ կարող են տրամադրվել և ինչպես:
4. Հիմք ընդունելով ՀՀ պետական եկամուտների կողմից 19.10.2020թ. թիվ 01/6-3/66953-2020 գրությամբ ներկայացված միջնորդությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 29.12.2016թ. «Սաբարկո» ՍՊԸ տրված վիճակախաղերի կազմակերպման թիվ ՎԽ-024 լիցենզիայի գործողության կասեցման կամ կասեցման համար հիմք հանդիսացող խախտման արձանագրման մասին, հետաձգել մինչև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից «Սաբարկո» ՍՊԸ կողմից կատարված խախտումը վերացված լինելու կամ չլինելու մասին ՀՀ ֆինանսների նախարարություն տեղեկատվություն ներկայացնելը:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` 011 800 361 , 093 388 397

Էլ. փոստ`