Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 18.11.2020թ. կայացած նիստի արձանագրությունից

18.11.2020

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս

Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից 19.10.2020թ. թիվ 01/6-3/66953-2020 միջնորդությունը՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 29.12.2016թ. «Սաբարկո» ՍՊԸ տրված վիճակախաղերի կազմակերպման թիվ ՎԽ-024 լիցենզիայի գործողության կասեցման կամ կասեցման համար հիմք հանդիսացող խախտման արձանագրման վերաբերյալ, ինչպես նաև ի լրումն ներկայացված 27.10.2020թ. թիվ 01/6-3/68480-2020 գրությունը և 02.11.2020թ. թիվ 01/6-3/69537-2020 գրությունը` լիցենզիայի կասեցման համար հիմք հանդիսացող խախտումները վերացված լինելու վերաբերյալ և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասով և 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Վիճակախաղերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետով՝ «Սաբարկո» ՍՊԸ նկատմամբ արձանագրել լիցենզիայի գործողության կասեցման համար հիմք հանդիսացող խախտման կատարում:

2. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ կողմից 19.10.2020թ. ներկայացված վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը և կից փաստաթղթերը, 22.10.2020թ., 13.11.2020թ. ի լրումն ներկայացված փաստաթղթերը և ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով` «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ կողմից 19.10.2020թ. ներկայացված վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու հայտը բավարարել և տրամադրել վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա:

3. Հիմք ընդունելով «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ (ՎԽ-020 լիցենզիա) և «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ կողմից 19.10.2020թ. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացված համատեղ դիմումը (այսուհետ՝ Դիմում)՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 21.11.2008թ. «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ տրված վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի գործողությունը «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ վիճակախաղերի կազմակերպման լիցենզիայի տրամադրման և դրա ուժի մեջ մտնելու օրվանից դադարեցնելու մասին, ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով (Լիցենզիայի գործողությունը կարող է դադարեցվել լիցենզավորված անձի դիմումի համաձայն), «Վիճակախաղերի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով (Լիազոր մարմինը լիցենզիայի գործողությունը դադարեցնում է լիցենզավորված անձի դիմումի համաձայն), 17-րդ հոդվածով (Լիցենզիայի գործողության դադարեցման պահից կազմակերպիչը` ա) լիազոր մարմնի սահմանած ժամկետում ապահովում է շահումների տրամադրումը. բ) լիազոր մարմնի սահմանած ժամկետում ապահովում է իրացված` խաղարկության չմասնակցած (չխաղարկված) տոմսերի հետգնումը)՝
- «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 21.11.2008թ. տրված վիճակախաղերի կազմակերպման թիվ ՎԽ-020 լիցենզիան ուժը կորցրած ճանաչել համաձայն Դիմումի:
- «Վիվառո Բեթինգ» ՍՊԸ մինչև 26.11.2020թ. ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել տեղեկատվություն՝ 21.11.2020թ. դրությամբ «ՎԲԵԹ» վիճակախաղի (այսուհետ՝ Տոտոլիզատոր) շահումների տրամադրման, մասնակիցների խաղային հաշիվների առկա մնացորդների, իրացված՝ իրադարձություններին չմասնակցած տոմսերի հետգնման մասին:
- Տոտալիզատորի շահումների տրամադրման, մասնակիցների խաղային հաշիվների առկա մնացորդների, իրացված՝ իրադարձություններին չմասնակցած տոմսերի հետգնման և ՀՀ ֆինանսների նախարարություն տեղեկատվության ներկայացման վերջնաժամկետ սահմանել մինչև 21.12.2020թ.:

Հասցե` ք. Երևան, Մելիք-Ադամյան 1

Հեռ..` 011800368, 091470034

Էլ. փոստ`