Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացություններ

01.06.2021

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
<<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս




ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
27 մայիսի 2021 թվականի N 07/1

ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԵԿ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՏԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերով և 40-րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն որոշման 1-ին կետի ա ենթակետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 25.1 կետով և ուսումնասիրելով ԱԶԱՏ ԳԵՎՈՐԳԻ ՍՎԱԶՅԱՆԻ, ՎԼԱԴԻՄԻՐ ԷԴՎԱՐԴԻ ՊԱՊԻԿՅԱՆԻ և ԱՐՄԱՆ ԲԱԳՐԱՏԻ ՔԱՐՀԱՆՅԱՆԻ 2021թ. մայիսի 10-ի հայտերը և կից ներկայացված փաստաթղթերը, ինչպես նաև 2021 թվականի մայիսի 19-ին լիազորված անձ Ս. Գյոզալյանի կողմից ի լրումն ներկայացված փաստաթղթերը` ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզիա և լիցենզիայի ներդիր ստանալու մասին և հիմք ընդունելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 27-ին կայացած նիստի արդյունքները.
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովը հանգեց հետևյալ եզրակացության`
1) ԱԶԱՏ ԳԵՎՈՐԳԻ ՍՎԱԶՅԱՆԻ, ՎԼԱԴԻՄԻՐ ԷԴՎԱՐԴԻ ՊԱՊԻԿՅԱՆԻ և ԱՐՄԱՆ ԲԱԳՐԱՏԻ ՔԱՐՀԱՆՅԱՆԻ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման լիցենզիա և լիցենզիայի ներդիր տրամադրելու հայտերին կից ներկայացված՝ անվտանգության պահանջներին ավտոտրանսպորտային միջոցի վրա տեղադրված գազաբալոնային սարքավորման համապատասխանության վկայագրման վկայականները չեն համապատասխանում ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 28-ի N 2388-Ն որոշման 1-ին կետի ա ենթակետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 25.1 կետի պահանջին, ներկայացված հայտերը ենթակա են մերժման:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ա. Կարապետյան
պատասխանատու քարտուղար՝ Ա. Ստեփանյան
Հանձնաժողովի անդամներ՝ Ա. Պապյան
Ա. Բադալյան
Ն. Թևոսյան
27.05.2021թ.
ք. Երևան
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
27 մայիսի 2021 թվականի N 07/2
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՄԵԿ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 40-րդ հոդվածի 1-ին մասով, ուսումնասիրելով ՏԻԳՐԱՆ ԽԱՉԻԿԻ ԶԱՔԱՐՅԱՆԻ 2021թ. մայիսի 14-ի և ՄԱՆՈՒԿ ԱՐՄԵՆԱԿԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ 2021թ. մայիսի 17-ի հայտերը և կից ներկայացված փաստաթղթերը, համապատասխանաբար՝ ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների իրականացման ՏՖ N 09455 և ՏՖ N 07845 լիցենզիաները և ներդիրներն ուժը կորցրած ճանաչելու մասին և հիմք ընդունելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 27-ին կայացած նիստի արդյունքները՝
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովը հանգեց հետևյալ եզրակացության`
1) ՏԻԳՐԱՆ ԽԱՉԻԿԻ ԶԱՔԱՐՅԱՆԻՆ տրամադրված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏՖ N 09455 լիցենզիան և լիցենզիայի N 00001 ներդիրն ուժը կորցրած ճանաչել:
2) ՄԱՆՈՒԿ ԱՐՄԵՆԱԿԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ տրամադրված ֆիզիկական անձանց կողմից մեկ մարդատար-տաքսի ավտոմոբիլով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏՖ N 07845 լիցենզիան և լիցենզիայի N 00001 ներդիրն ուժը կորցրած ճանաչել:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ա. Կարապետյան
Հանձնաժողովի քարտուղար՝ Ա. Ստեփանյան
Հանձնաժողովի անդամներ՝ Ա. Պապյան
Ա. Բադալյան
Ն. Թևոսյան
27.05.2021թ.
ք. Երևան
















ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
27 մայիսի 2021 թվականի N 07/3
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 40-րդ հոդվածի 1-ին մասով, ուսումնասիրելով «ԲԻ ՍԻ ՐԱՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 17.05.2021թ. դիմումը՝ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05432 լիցենզիան և N 00001, N 00002 և N 00003 ներդիրներն ուժը կորցրած ճանաչելու մասին և հիմք ընդունելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 27-ին կայացած նիստի արդյունքները`
Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովը հանգեց հետևյալ եզրակացության`
1) «ԲԻ ՍԻ ՐԱՅԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՝ ՏԾ N 05432 լիցենզիան և N 00001, N 00002 և N 00003 ներդիրներն ուժը կորցրած ճանաչել:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ա. Կարապետյան
Հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Ա. Ստեփանյան
Հանձնաժողովի անդամներ՝ Ա. Պապյան
Ա. Բադալյան
Ն. Թևոսյան
27.05.2021թ.
ք. Երևան














ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
27 մայիսի 2021 թվականի N 07/4
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՍԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՀՈՍՔԱԳԾԻ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով, ուսումնասիրելով անհատ ձեռնարկատեր Արսեն Վարդանյանի 03.05.2021թ. դիմումը և կից փաստաթղթերը և 2021թ. մայիսի 19-ին ի լրումն ներկայացրած փաստաթղթերը՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզիա և ունիվերսալ հոսքագծի ներդիր տրամադրելու մասին և հիմք ընդունելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 27-ին կայացած նիստի արդյունքները`
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովը հանգեց հետևյալ եզրակացության`
1)Ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի 28-րդ հոդվածին և ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման պահանջներին:
2)Անհատ ձեռնարկատեր ԱՐՍԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ տրամադրել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզիա և ունիվերսալ հոսքագծի ներդիր՝ N 0001:



Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ա. Կարապետյան
Հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Ա. Ստեփանյան
Հանձնաժողովի անդամներ՝ Ա. Պապյան
Ա. Բադալյան
Ն. Թևոսյան
27.05.2021թ.
ք. Երևան





Հասցե` ք.Երևան,Կառավարական տուն 3

Հեռ..` +37410515158

Էլ. փոստ`