Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացություններ

09.06.2021

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
<<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մաս




ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
04 հունիսի 2021 թվականի N 08/1
ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 40-րդ հոդվածի 1-ին մասով, ուսումնասիրելով «Հ. ԳՐՔԻԿՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021թ. մայիսի 31-ի դիմումը՝ անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՏԾ N 05252 լիցենզիան և N 00001, N 00002, N 00003 և N 00004 ներդիրներն ուժը կորցրած ճանաչելու մասին և հիմք ընդունելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 4-ին կայացած նիստի արդյունքները`
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովը հանգեց հետևյալ եզրակացության`
1) «Հ. ԳՐՔԻԿՅԱՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման ՝ ՏԾ N 05252 լիցենզիան և N 00001, N 00002, N 00003 և N 00004 ներդիրներն ուժը կորցրած ճանաչել:
Հանձնաժողովի նախագահ՝ Ա. Սիմոնյան
Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ա. Կարապետյան
Հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Ա. Ստեփանյան
Հանձնաժողովի անդամներ՝ Ա. Թումանյան
Ա. Պապյան
Ա. Բադալյան
Ն. Թևոսյան
04.06.2021թ.
ք. Երևան





ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն
04 հունիսի 2021 թվականի N 08/2
«ՏՐԱՆՍ-ՍԻՍՏԵՄ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ 00003 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով, ոսումնասիրելով «ՏՐԱՆՍ-ՍԻՍՏԵՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2021թ. մայիսի 31-ի հայտը և կից փաստաթղթերը՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00003 լիցենզիայի թեթև տրանսպորտային միջոցների հոսքագծի ներդիր տրամադրելու մասին և հիմք ընդունելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 4-ին կայացած նիստի արդյունքները`
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովը հանգեց հետևյալ եզրակացության`
1.Ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» օրենքի 28-րդ հոդվածին և ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգի պահանջներին:
2. «ՏՐԱՆՍ-ՍԻՍՏԵՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության N ՏՄՏԶ 00003 լիցենզիայի թեթև տրանսպորտային միջոցների հոսքագծի ներդիր՝ N 0002:


Հանձնաժողովի նախագահ՝ Ա. Սիմոնյան
Հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Ա. Կարապետյան
Հանձնաժողովի պատասխանատու քարտուղար՝ Ա. Ստեփանյան
Հանձնաժողովի անդամներ՝ Ա. Թումանյան
Ա. Պապյան
Ա. Բադալյան
Ն. Թևոսյան
04.06.2021թ.
ք. Երևան











Հասցե` ք.Երևան,Կառավարական տուն 3

Հեռ..` +37410515158

Էլ. փոստ`