Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 11.06.2021թ. կայացած նիստի եզրակացություն

11.06.2021

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված, մաս 8

1. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 18.05.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 18.05.2021թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը և լրացմանը տալ համաձայնություն:
2. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 18.05.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 18.05.2021թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը և լրացմանը տալ համաձայնություն:
3. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ կողմից 19.05.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 19.05.2021թ. ներկայացված «ԱՋԱՐԱԲԵԹ» ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
4. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 19.05.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 19.05.2021թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությանը և լրացմանը (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություն և լրացում) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.
- Կանոնակարգի փոփոխության և լրացման «3.8.1. Քրիսթալ Քրաշ (Cristal Crash)» խաղի Բոնուսայի փուլի առաջին մասում անհրաժեշտ է հստակեցնել, թե, ըստ քարերի գույների դասավորության (դեղին, կանաչ, կապույտ, կարմիր), ինչով է փոխարինվելու խաղացողի կողմից շահած կարմիր քարը:
- Կանոնակարգի փոփոխության և լրացման «3.8.1. Քրիսթալ Քրաշ (Cristal Crash)» խաղի Բոնուսայի փուլի առաջին մասում անհրաժեշտ է հստակեցնել «Բոնուսային փուլի առաջին մասում կուտակած ցանկացած քար առաջին հերթին պետք է փոխարինի ոսկեգույնին (քանի որ Խաղացողը արդեն իսկ բոնուսային փուլում է)» արտահայտությունը, քանի որ պարզ չէ, թե որն է դրա նպատակը:
5. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 31.05.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 31.05.2021թ. ներկայացված «ՎԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին տալ համաձայնություն:
6. Հիմք ընդունելով «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 01.06.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ կողմից 01.06.2021թ. ներկայացված «ՎԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
7. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ կողմից 02.06.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 29.04.2021թ. թիվ ԱԳ/3113-2021 և 05.05.2021թ. թիվ ԱԳ/3339-2021 գրություններով ներկայացված տեղեկատվությունը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 02.06.2021թ. ներկայացված «ԱՋԱՐԱԲԵԹ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
8. Հիմք ընդունելով ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 03.06.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 03.06.2021թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
 

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800 361, 099992243

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`