Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 17.06.2021թ. կայացած նիստի եզրակացություն

17.06.2021

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված, մաս 8

 

               Հանձնաժողովը հրապարակեց իր եզրակացությունը.

1. Հիմք ընդունելով ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 04.06.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 04.06.2021թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացումներին (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ և լրացումներ) համաձայնություն տալ վերապահումով՝ ստորև նշված թերությունները շտկելուց հետո.

                --Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 16-րդ և 17-րդ կետերով առաջարկվող փոփոխություններն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ ներկայացված փոփոխություններից պարզ չէ՝ կապույտ վանդակների փոխարեն կարող են լինել կանաչ գույնի (կապույտ(կանաչ)) վանդակներ, թե վանդակները լինելու են և կապույտ, և կանաչ (կապույտ, կանաչ) գույների:

                - Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 24-րդ և 25-րդ կետերով առաջարկվող փոփոխություններն անհրաժեշտ է հստակեցնել, քանի որ փոփոխությունների արդյունքում («12(2-ական)» և «6(բոլորը)») պարզ չէ ձևավորված նախադասության իմաստային բովանդակությունը («Խաղի ընթացքում Խաղավարը բաժանում է 12(2-ական) բաց խաղաքարտ 6(բոլորը) ձեռքի համար (յուրաքանչյուր ձեռքին 2-ական խաղաքարտ»):

                - Կանոնակարգի փոփոխությունների և լրացումների 26-րդ կետով առաջարկվող լրացումն անհրաժեշտ է հստակեցնել՝ նշելով, թե ինչպես է ստացվում, որ 6-րդ ձեռքից հետո ավելանում  են 7-րդ և 8-րդ ձեռքերը («Կհաղթի ձեռք 7-ը» և «Կհաղթի ձեռք 8-ը»):

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` ֆիզիկական կամ իրավաբանական անձի, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի հասցեն 011800 361, 099992243 011800 361, 099992243

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`