Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի 10.01.2022թ. կայացած նիստի եզրակացություն

11.01.2022

Տիպ` Լիցենզավորող մարմինների կողմից ստեղծված հանձնաժողովների ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն
«Լիցենզավորման մասին» օրենք, 40-րդ հոդված, մաս 8

1. Հիմք ընդունելով «Կաբարկո» ՍՊԸ (ԻՇԽ-005 լիցենզիա) կողմից 17.12.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի «գ» կետով՝ «Կաբարկո» ՍՊԸ կողմից 17.12.2021թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխությունները և լրացումները (այսուհետ՝ Կանոնակարգի փոփոխություններ և լրացումներ) մերժել հետևյալ հիմքերով.
- Կանոնակարգի փոփոխություններով և լրացումներով ներկայացված դրույթները չեն համապատասխանում.
ա) «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 1.1 կետով սահմանված այն պարտադիր դրույթներին, որոնք պետք է նշվեն ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգում:
բ) «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1 կետով սահմանված նորմերին:
2. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 17.12.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 17.12.2021թ. ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին տալ համաձայնություն:
3. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ԻՇԽ-002 լիցենզիա) կողմից 17.12.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը և ղեկավարվելով «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ կողմից 17.12.2021թ ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին տալ համաձայնություն:
4. ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 23.12.2021թ. թիվ 23/23-2/21304-2021 գրությամբ հարուցված՝ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից 12.10.2021թ. «ԳՈԼԴ ՏՐԻՈ» ՍՊԸ տրված խաղատան կազմակերպման թիվ ԽՏ-015 լիցենզիայի գործողության կասեցման վերաբերյալ վարչական վարույթը՝ հիմք ընդունելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը, կարճել՝ հաշվի առնելով, որ ի հայտ են եկել ոչ թե լիցենզիայի գործողության կասեցման, այլ դրա գործողության դադարեցման հիմքեր:
Դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտե՝ «ԳՈԼԴ ՏՐԻՈ» ՍՊԸ հարկային կամ օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների գծով ժամկետանց պարտավորություններ ունենալու հիմքով վերջինիս՝ խաղատան կազմակերպման լիցենզիայի գործողության դադարեցման վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու վերաբերյալ:
5. Հիմք ընդունելով «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից 28.12.2021թ. ներկայացված գրությունը, կից փաստաթղթերը, հաշվի առնելով ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 07.01.2022թ. թիվ ԱԳ/129-2022 գրությամբ ներկայացված տեղեկատվությունը և ղեկավարվելով «Վիճակախաղերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ «ԴԻՋԻԳԵՅՄ» ՍՊԸ կողմից 28.12.2021թ. ներկայացված «Միջազգային բուքմեյքեր-Տոտոգեյմինգ» վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացմանը տալ համաձայնություն:
 

Հասցե` ք. Երևան , Մելիք Ադամյան 1

Հեռ..` 011800361, 099992243

Վեբ կայք` www.minfin.am

Էլ. փոստ`