ՕՐԱԿԱՐԳ 2024թ. ապրիլի 15-ին, ժամը 15:00 ՀՀ ֆինանսների նախարարությունում (ք. Երևան, Մելիք-Ադամյան 1) կայանալիք վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների լիցենզավորող հանձնաժողովի նիստի
09.04.2024
1. «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ (ԻՇԽ-007 լիցենզիա) կողմից ներկայացված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին համաձայնություն տալու հարցի քննարկում:
2. «Կաբարկո» ՍՊԸ (ՎԽ-024 լիցենզիա) կողմից ներկայացված վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի փոփոխություններին և լրացումներին համաձայնություն տալու հարցի քննարկում:
3. «ԴԻՋԻԹԵՅՆ» ՍՊԸ (ՎԽ-025 լիցենզիա) կողմից ներկայացված վիճակախաղի (տոտալիզատորի) կազմակերպման և անցկացման կանոնակարգի լրացումներին համաձայնություն տալու հարցի քննարկում: