Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը հայտարարում է մրցույթ «Լեռնահովիտ գյուղի Վարուժան Բարեղամյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի համակարգողի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

24.05.2023

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ
ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշմամբ հաստատված՝ պետական ուսումնական հաստատության համակարգողի նշանակման կարգի 4-րդ կետի համաձայն՝
«Լեռնահովիտ գյուղի Վարուժան Բարեղամյանի անվան հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի
համակարգողի պաշտոնի թափուր տեղն զբաղեցնելու համար ընդունվում են հայտեր:
1. Հաստատության համակարգողի պաշտոնն զբաղեցնելու համար հայտ ներկայացնելու պարտադիր պայմաններն են՝
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը.
2) բարձրագույն կրթությունը:
2. Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով.
2) Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը.
3) բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթը (դիպլոմը).
4) ստաժի վերաբերյալ տեղեկանք՝ աշխատավայրից.
5) ինքնակենսագրություն:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության,մշակույթի և սպորտի վարչությունում (հասցե՝ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7,տեղեկատու հեռախոս՝ հեռ. 060-65-06-25, 098-44-40-98, 2023 թվականի մայիսի 24-ից մինչև հունիսի 6-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը ժամը 900 -ից մինչև ժամը 1700-ը, բացի հանգստյան (շաբաթ, կիրակի) և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերից:
Փաստաթղթերը կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային եղանակով՝ gegharkunik.qartughar@mta.gov.am էլեկտրոնային փոստի հասցեին:

Հասցե` ք. Գավառ, Կենտրոնական հրապարակ 7

Հեռ..` 060-65-06-25, 098-44-40-98

Էլ. փոստ`