Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայտարարություն «Ալմաստ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին

12.04.2018

Տիպ` Բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն
Հայտատու` «Ալմաստ» ԲԲԸ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդված

Հայտարարություն
«Ալմաստ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի գումարման մասին

«Ալմաստ» ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը գումարվելու է 2018 թվականի ապրիլի 30-ին, ժ. 12:00, իր գտնվելու վայրում` ք.Երևան, Ռուբինյանց փողոց, թիվ 28 հասցեում:
«Ալմաստ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգում հետևյալ հարցերն են.
1. «Ալմաստ» ԲԲԸ տարեկան ժողովի հաշվիչ հանձնաժողովի քանակական կազմի հաստատում, անդամների ընտրություն և հաստատում,
2. «Ալմաստ» ԲԲԸ կառավարող կազմակերպություն` «Արինս Գրուպ» ՍՊԸ-ի զեկույց 2017 թվականի ընթացիկ գործունեության վերաբերյալ,
3. «Ալմաստ» ԲԲԸ 2017թ. գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հաշվեկշռի ստուգման վերաբերյալ վերստուգողի եզրակացյության ներկայացում,
4. «Ալմաստ» ԲԲԸ 2017թ. գործունեության տարեկան հաշվետվությունների և հաշվեկշռի ստուգման վերաբերյալ անկախ աուդիրորոկան եզրակացության ներկայացում,
5. «Ալմաստ» ԲԲԸ 2017թ. գործունեության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշռի, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատում, տարեկան շահութաբաժինների վճարման (չվճարման) մասին որոշման ընդունումը և տարեկան շահութաբաժինների չափի հաստատում,
6. «Ալմաստ» ԲԲԸ տնօրենների խորհրդի քանակական կազմի հաստատում, դրա անդամների ընտրություն և հաստատում, վարձատրության պայմանների որոշում,
7. «Ալմաստ» ԲԲԸ վերստուգողի ընտրություն:
«Ալմաստ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվելու է 2018 թվականի ապրիլի 12-ի դրությամբ:
«Ալմաստ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ լիազորված անձ լինելու դեպքում՝ նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Ալմաստ» ԲԲԸ բաժնետիրոջ կողմից տրված լիազորագրով:
Բաժնետերերի արտահերթ ընդհանուր Ժողովի նախապատրաստման ընթացքում բաժնետերերին կտրամադրվեն տարեկան ֆինանսական հաշվետվությունները, անկախ աուդիտորական եզրակացությունը, վերստուգողի եզրակացյությունը, տեղեկություններ Խորհրդի անդամների և վերստուգողի թեկնածուների վերաբերյալ և այլ անհրաժեշտ նյութերը: Օրակարգում ընդգրկված հարցի հետ կապված փաստաթղթերին և նյութերին ծանոթանալու համար կարող եք դիմել ք.Երևան, Ռուբինյանց փողոց, թիվ 28 հասցեով:
 

Հասցե` ք.Երևան, Ռուբինյանց 28

Հեռ..` +374 10 243520, +374 96 400415

Վեբ կայք` http://www.almastcompany.com