Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՊՈԼԻՄԵՐ» ԲԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովների գումարման մասին ծանուցում

25.02.2019

Տիպ` Բաժնետիրական ընկերության հերթական կամ արտահերթ ժողովի գումարման մասին հայտարարություն
Հայտատու` «ՊՈԼԻՄԵՐ» ԲԲԸ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 71-րդ հոդվածի 1-ին կետ

ՀԱՐԳԵԼԻ ԲԱԺՆԵՏԵՐ
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2019թ. փետրվարի 27-ին ժամը 12:00-ին և 2019թ. մարտի 4-ին ժամը 12:00-ին
«ՊՈԼԻՄԵՐ» ԲԲԸ-ում, ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Ապարան, գ. Երնջատափ հասցեում տեղի կունենան «ՊՈԼԻՄԵՐ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովներ

2019 Թ. ՓԵՏՐՎԱՐԻ 27-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ
ՕՐԱԿԱՐԳ
1. «ՊՈԼԻՄԵՐ» բաց բաժնետի¬րական ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբում:

Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգի հարցի որոշումն ընդունվելու դեպքում 2019 թ. մարտի 4-ին, ժամը 12:00-ին կկայանա ընկերության բաժնետերերի նոր արտահերթ ընդհանուր ժողով:

2019 Թ. ՄԱՐՏԻ 4-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ
ՕՐԱԿԱՐԳ
1. «ՊՈԼԻՄԵՐ» բաց բաժնետի¬րական ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման արդյունքների հաստատում,
2. «ՊՈԼԻՄԵՐ» բաց բաժնետի¬րական ընկերության կանոնադրության փոփոխության հաստատում:

Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովներին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակի կազմման ամսաթիվը սահմանվել է 2019 թ. փետրվարի 25-ը:
Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովներին մասնակցողների գրանցումն սկսվում է 30 րոպե շուտ` ժամը 11:30-ին:
Բաժնետերերը բաժնետերերի ընդհանուր ժողովներում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություն¬ներին և նյութերին կարող են ծանոթանալ դիմելով 2019 թ. փետրվարի 25-ից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 11:00 մինչև 16:30, Արագածոտնի մարզ, ք. Ապարան, գ. Երնջատափ հասցեում:

Տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկը հետևյալն է՝
ա. «ՊՈԼԻՄԵՐ» ԲԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովների օրակարգերի հարցերին կողմ քվեարկելու դեպքում ընդունվող որոշումների նախագծեր,
բ. «ՊՈԼԻՄԵՐ» ԲԲԸ կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման, փոխարկման և հետգնման կարգի նախագիծ,
գ. «ՊՈԼԻՄԵՐ» ԲԲԸ կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման արդյունքների նախագիծ,
դ. «ՊՈԼԻՄԵՐ» ԲԲԸ կանոնադրության փոփոխության նախագիծ:

Տեղեկացնում ենք Ձեզ նաև, որ 04.03.2019թ. կայանալիք բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի օրակարգի երկրորդ հարցին դեմ քվեարկած կամ քվեարկությանը չմասնակցած քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն պահանջել իրենց պատկանող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնում §Բաժնետիրական ընկերությունների մասին¦ ՀՀ օրենքի 57-րդ և 58-րդ հոդվածներով սահմանված կարգով:
Ընկերության կողմից տեղաբաշխված հասարակ (սովորական) անվանական բաժնետոմսերի հետգնումը կատարվելու է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված գնով: Եթե բաժնետերը համաձայն չէ հետգնման գնի հետ, ապա նա իրավունք ունի բաժնետոմսերի վերագնահատման պահանջով դիմել դատարան` ընկերության կողմից բաժնետերերին վճարումը կատարելու սահմանված օրից երեք ամսվա ընթացքում:
Բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնման պահանջի իրավունքի իրականացման դեպքում պետք է մինչև 2019 թ. ապրիլի 17-ը` ժամը 18:00, §ՊՈԼԻՄԵՐ¦ ԲԲԸ ներկայացնել գրավոր դիմում` դրանում նշելով հետգնման ներկայացված բաժնետոմսերի քանակը և բաժնետիրոջ բնակության (գտնվելու) վայրը:
Նշված պահանջը կարող է ներկայացվել, եթե 2019 թ. մարտի 6-ին բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովն ընդունի նշված որոշումը:
Սահմանված 45 օրվա ընթացքում ներկայացված բաժնետերերի հետգնման պահանջների հիման վրա ընկերության տնօրենը 2019 թ. ապրիլի 17-ից՝ 30 օրվա ընթացքում կազմակերպում է բաժնետերերի բաժնետոմսերի հետգնումը և ընկերության բաժնետերերի ռեեստրում համապատասխան փոփոխությունների գրանցումը:

Խնդրում ենք Ձեզ ներկա լինել բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովներին
«ՊՈԼԻՄԵՐ» ԲԲԸ տնօրեն

Հասցե` ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Ապարան, գ. Երնջատափ

Հեռ..` +37491900998

Էլ. փոստ`