Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ՆԱՐԵԿ» ԲԲԸ-ի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով հրավիրելու մասին

30.06.2020

Տիպ` Բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն
Հայտատու` «ՆԱՐԵԿ» ԲԲԸ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդված

Հայաստանի Հանրապետությունում գործող արտակարգ իրավիճակի ավարտին հաջորդող տասներրորդ օրվա ժամը 12:00-ին ք.Երևան Մ.Խորենացի 112 հասցեում գտնվող «ՆԱՐԵԿ» ԲԲԸ-ում տեղի կունենա «ՆԱՐԵԿ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը։
Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու ամսաթիվը սահմանված է 2019թ. դեկտեմբերի 26-ի դրությամբ։
Ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը՝
1. Ընկերության 2019թ. տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշռի, շահույթի և վնասի հաշվի, շահույթի և վնասի բաշխման հաստատման մասին.
2. Ընկերության խորհրդի անդամների և վերստուգողի ընտրությունը
Ընդհանուր ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին կարող եք ծանոթանալ ամեն օր ժամը 12:00-ից մինչև 15:00 (բացի շաբաթ, կիրակի օրերից)՝ դիմելով ք.Երևանի Մ.Խորենացի 112 հասցեում գտնվող «ՆԱՐԵԿ» ԲԲԸ-ի տնօրինությանը (հեռ. 55-61-92)։
Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց գրանցումը սկսվելու է ժողովից մեկ ժամ առաջ, ժամը՝ 11:00-ին: Գրանցվելիս բաժնետիրոջ ինքնությունը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է: Բաժնետիրոջ լիազորված անձի համար պարտադիր է նաև լիազորագրի առկայությունը՝ ձևակերպված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հասցե` ք․ Երևան, Խորենացի 112

Հեռ..` +37494011515

Էլ. փոստ`