Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Մաքուր Երկաթի Գործարան ԲԲԸ-ի տարեկան ժողով գումարելու մասին հայտարարություն

23.04.2021

Տիպ` Բաց բաժնետիրական ընկերության բաժնետերերի տարեկան ժողովի գումարման մասին հայտարարություն
Հայտատու` «Մաքուր Երկաթի Գործարան» ԲԲԸ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդված

Հարգելի բաժնետեր,
«ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ Ընկերություն) տնօրենների խորհուրդը 2021 թվականի ապրիլի 20-ի իրական ժամանակի ռեժիմով (հեռուստակապի միջոցով) անցկացված նիստում որոշում է ընդունել Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով գումարելու մասին:
Ժողովը տեղի կունենա 2021թ-ի մայիսի 20-ին, ժամը՝ 11:00-ին, ՀՀ, ք. Երևան, Խորենացու 15 հասցեում («ԷԼԻՏ ՊԼԱԶԱ» բիզնես կենտրոն), համատեղ ներկայությամբ, հետևյալ օրակարգով.
1. Ընկերության 2020 թվականի տարեկան հաշվետվությունների, այդ թվում՝ ֆինանսական հաշվետվությունների և կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագրի, հաստատման հարցը,
2. Ընկերության տարեկան շահութաբաժինների վճարման, տարեկան շահութաբաժինների չափի և վճարման կարգի հաստատման հարցը,
3. Տնօրենների խորհրդի անդամների ընտրության հարցը,
Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվելու է Ընկերության անվանական արժեթղթերի սեփականատերերի ռեեստրի տվյալների հիման վրա, 2021 թվականի ապրիլի 20-ի դրությամբ:
Ընկերության բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի նախապատրաստման ընթացքում բաժնետերերին տրամադրման ենթակա փաստաթղթերն են՝
 Ընկերության 2020 թվականի տարեկան հաշվետվությունների, այդ թվում` ֆինանսական հաշվետվությունները և կորպորատիվ կառավարման տարեկան հայտարարագիրը.
 Ընկերության 2020 թվականի տարեկան ֆինանսատնտեսական գործունեության արդյունքների վերաբերյալ Ընկերության արտաքին աուդիտորի և վերստուգող հանձնաժողովի եզրակացությունը:
 Ընկերության տարեկան շահութաբաժինների վճարման կարգի ու պայմանների նախագիծը.
 Ընկերության տնօրենների խորհրդի իրական ժամանակի ռեժիմով նիստի արձանագրությունը (20.04.2021թ.):
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ընկերության բաժնետերերն իրավունք ունեն մանրամասն տեղեկություններ ստանալ Ժողովի օրակարգային հարցերի վերաբերյալ: Տեղեկությունները և ժողովում քննարկվելիք նյութերի պատճենները բաժնետերերին կտրամադրվեն համապատասխան պահանջը ներկայացնելու պահից 5 օրվա ընթացքում, Ընկերության գտնվելու վայրում՝ ՀՀ, ք. Երևան, Արցախի 75 հասցեում: Ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող անձանց գրանցումը սկսվելու է 2021թ.-ի մայիսի 20-ին, ժամը՝ 10:30-ին: Գրանցվելիս բաժնետիրոջ ինքնությունը հաստատող փաստաթղթի առկայությունը պարտադիր է: Բաժնետիրոջ լիազորված անձի համար պարտադիր է նաև լիազորագրի առկայությունը՝ ձևակերպված ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հասցե` ք. Երևան, Արցախի 75

Հեռ..` +37411 474260, +37411 474131

Վեբ կայք` www.pureironplant.am

Էլ. փոստ`