Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ բաժնետերերի ³րտահերթ Ժողովի մասին Íանուցում

12.07.2021

Տիպ` Բաժնետիրական ընկերության հերթական կամ արտահերթ ժողովի գումարման մասին հայտարարություն
Հայտատու` «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ
«Բաժնետիրական Ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 96 հոդված

ԾԱՆՈՒՑՈՒՄ
2021 թվականի օգոստոսի 3-ին, ժամը 14:00-ին գումարվող «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ»
բաց բաժնետիրական ընկերության
բաժնետերերի արտահերթ ժողովի մասին


Ընկերություն- «ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» բաց բաժնետիրական ընկերություն
Գտնվելու վայրի հասցե- ՀՀ, ք. Չարենցավան, Երևանյան 2


«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲ ընկերության Տնօրենների խորհրդի 2021 թվականի հուլիսի 12-ի նիստում ընդունվել է թիվ 8 որոշումը, որի համաձայն որոշվել է 2021 թվականի օգոստոսի 3-ին, ժամը 14:00-ին գումարել Ընկերության բաժնետերերի արտահերթ ժողով (այսուհետ` նաև Ժողով)` բաժնետերերի համատեղ ներկայությամբ:

Ընկերության բաժնետերերի արտահերթ ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվելու է 2021 թվականի հուլիսի 12-ի դրությամբ:

Ընկերության բաժնետերերի 2021 թվականի օգոստոսի 3-ին, ժամը 14:00-ին գումարվող արտահերթ ժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.

 Ընկերության տեղաբաշխված բաժնետմոսերի բաժանում,
 Ընկերության կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատում:

Օրակարգում ընդգրկված հարցերին վերաբերող տեղեկություններին և նյութերին կարելի է ծանոթանալ և ձեռք բերել երկուշաբթիից-ուրբաթ օրերին` 2020 թվականի հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 2-ը ներառյալ` Ընկերության կադրերի բաժնում (ՀՀ, ք. Չարենցավան, Երևանյան 2 հասցեում) ժամը 10:00-ից մինչև 15:00:

Ընկերության բաժնետերերի արտահերթ ժողովին մասնակցելու համար բաժնետերը (անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով) կամ նրա կողմից լիազորված անձը (լիազորությունները հաստատված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի և «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան) պետք է 2021 թվականի օգոստոսի 3-ին ժամը 12:00-ից մինչև 13:45-ը գրանցվի ժողովի մասնակիցների գրանցամատյանում: Գրանցումից անմիջապես հետո կտրամադրվեն ժողովի օրակարգում ներառված հարցերի քվեաթերթեիկները:


«ԱՍԿԵ ԳՐՈՒՊ» ԲԲԸ Տնօրենների խորհուրդ

Հասցե` ք. Չարենցավան, Երևանյան 2

Հեռ..` +(374)98899231

Էլ. փոստ`