Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

«ԱՐԱԳԱԾ-ՆԵՅՐՈՆ» ԲԲԸ 16.07.2022թ.-ի արտահերթ ժողովի գումարման մասին ծանուցում

23.06.2022

Տիպ` Բաժնետիրական ընկերության հերթական կամ արտահերթ ժողովի գումարման մասին հայտարարություն
Հայտատու` «ԱՐԱԳԱԾ-ՆԵՅՐՈՆ» Բաց բաժնետիրական ընկերություն (ԲԲԸ)
Բաժնետիրական ընկերությունների մասին ՀՀ օրենքը, հոդված 71

«ԱՐԱԳԱԾ-ՆԵՅՐՈՆ» ԲԲԸ
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ


ՀԱՐԳԵԼԻ ԲԱԺՆԵՏԵՐ
Տեղեկացնում ենք Ձեզ, որ 2022թ. հուլիսի 16-ին ժամը 12։00 «ԱՐԱԳԱԾ-ՆԵՅՐՈՆ» ԲԲԸ -ում, ՀՀ, ք․ Երևան, Կոմիտասի պող․ 23շ․, բն․ 70 հասցեում տեղի կունենա «ԱՐԱԳԱԾ-ՆԵՅՐՈՆ» ԲԲԸ բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովը

2022 Թ. ՀՈՒԼԻՍԻ 16-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԻ
ՕՐԱԿԱՐԳ

1. «ԱՐԱԳԱԾ-ՆԵՅՐՈՆ» բաց բաժնետիրական ընկերության կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբում։

Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակի կազմման ամսաթիվը սահմանվել է 2022 թ.-ի հունիսի 20-ը։

Բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին մասնակցողների գրանցումն սկսվում է 30 րոպե շուտ` ժամը 11։30-ին:
Բաժնետերերը բաժնետերերի ընդհանուր ժողովում քննարկվող հարցերին վերաբերող տեղեկություն¬ներին և նյութերին կարող են ծանոթանալ դիմելով 2022թ.-ի հունիսի 27-ից յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 12։30 մինչև 16:30, ՀՀ, ք․ Երևան, Կոմիտասի պող․ 23շ․, բն․ 70 հասցեում կամ զանգահարելով 0(91)-77-55-55:
Տրամադրվող տեղեկությունների և նյութերի ցանկը հետևյալն է՝
ա. «ԱՐԱԳԱԾ-ՆԵՅՐՈՆ» ԲԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի օրակարգի հարցերին կողմ քվեարկելու դեպքում ընդունվող որոշումների նախագծեր,
բ. «ԱՐԱԳԱԾ-ՆԵՅՐՈՆ» ԲԲԸ կողմից տեղաբաշխված բաժնետոմսերի համախմբման կարգի նախագիծ։

 


Խնդրում ենք Ձեզ ներկա լինել բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովին
«ԱՐԱԳԱԾ-ՆԵՅՐՈՆ» ԲԲԸ տնօրենների խորհուրդ
 

Հասցե` Շիրակի մարզ, ք. Արթիկ, Սասունցի Դավիթ 2

Հեռ..` 091 – 77 – 55 - 55

Էլ. փոստ`