Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Աբովյան քաղաքի փողոցների, մայթերի, բակերի փոսային նորոգման և ասֆալտապատման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով «ԱԲՀ-ՊԸԾՁԲ-17/9» ծածկագրով պարզեցված ընթացակարգի հրավեր։

28.03.2017

Տիպ` Պարզեցված ընթացակարգով գնում կատարելու համար մասնակիցներ ներգրավելու մասին հայտարարություն և հրավեր
Հայտատու` Աբովյանի համայնքապետարան
«Գնումների մասին» ՀՀ օրենք, 24 հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՊԱՐԶԵՑՎԱԾ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Հայտարարության սույն տեքստը հաստատված է պարզեցված ընթացակարգի հանձնաժողովի
2017 թվականի մարտի 28-ի թիվ «1» որոշմամբ և հրապարակվում է
ՀՀ կառավարության 10/02/2011թ. թիվ 168-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 37-րդ կետի համաձայն

Պարզեցված ընթացակարգի ծածկագիրը` «ԱԲՀ-ՊԸԾՁԲ-17/9»

Պատվիրատուն` Աբովյանի համայնքապետարանը, որը գտնվում է Բարեկամության հր. 1 հասցեում,
հայտարարում է պարզեցված ընթացակարգ։
Պարզեցված ընթացակարգում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել Աբովյան քաղաքի փողոցների, մայթերի, բակերի փոսային նորոգման և ասֆալտապատման աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագիր (այսուհետև` պայմանագիր)։
«Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի համաձայն` ցանկացած անձ, անկախ նրա օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից, ունի պարզեցված ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:
Պարզեցված ընթացակարգին մասնակցելու իրավունք չունեն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով, որոնց գործադիր մարմնի ներկայացուցիչը հայտը ներկայացնելու պահին նախորդող երեք տարիների ընթացքում դատապարտված է եղել տնտեսական գործունեության կամ պետական ծառայության դեմ ուղղված հանցագործության համար, բացառությամբ այն դեպքերի, երբ դատվածությունը օրենքով սահմանված կարգով հանված կամ մարված է, որոնք ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
Մասնակիցը պետք է ունենա պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար հրավերով պահանջվող` մասնագիտական փորձառություն, տեխնիկական միջոցներ, ֆինանսական միջոցներ, աշխատանքային ռեսուրսներ։
Ընտրված մասնակիցը որոշվում է հրավերի պահանջներին բավարար գնահատված հայտեր ներկայացրած մասնակիցների թվից` նվազագույն գնային առաջարկ ներկայացրած մասնակցին նախապատվություն տալու սկզբունքով, որի հետ կնքվում է պայմանագիր։
Սույն ընթացակարգի հրավերը ստանալու համար անհրաժեշտ է դիմել պատվիրատուին, մինչև սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված` «7»-րդ օրը ժամը «10:00»-ը։ Ընդ որում, փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար պատվիրատուին պետք է ներկայացնել գրավոր դիմում։ Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն անվճար։
Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում։
Սույն հրավերով նախատեսված կարգով հրավեր չստանալը չի սահմանափակում մասնակցի` սույն ընթացակարգին մասնակցելու իրավունքը։
Պարզեցված ընթացակարգի հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps (www.armeps.am կայքի) համակարգի (այսուհետ նաև` Համակարգ) միջոցով մինչև սույն հայտարարության հրապարակմանը հաջորդող օրվանից հաշված «7»-րդ աշխատանքային օրվա ժամը «10:00»-ը և դրանք պետք է կազմված լինեն հայերեն։
Սույն գնման գործընթացը իրականացվելու է էլեկտրոնային ձևով` Համակարգի միջոցով։
Հայտերի բացումը տեղի կունենա էլեկտրոնային ձևով` Համակարգի միջոցով, ապրիլի 7-ին ժամը «10:00»-ին։
Սույն ընթացակարգի վերաբերյալ բողոքները պետք է ներկայացնել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ` ք. Երևան, Կոմիտասի 54/բ հասցեով։ Բողոքարկումն իրականացվում է սույն հրավերի 1-ին մասի 12-րդ բաժնով սահմանված կարգով։
Մասնակիցների մասնակցության իրավունքի և որակավորման չափանիշների (ինչպես նաև այլ պահանջների մասով)` սույն ընթացակարգի հրավերով սահմանված պայմաններին համապատասխանությունը գնահատելու համար, մասնակիցները հայտով պետք է պատվիրատուին ներկայացնեն սույն ընթացակարգի հրավերով նախատեսված փաստաթղթեր։

Սույն հայտարարության հետ կապված լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել գնումների համակարգող` Տաթևիկ Զոհրաբյանին։
Հեռախոս` 0222-2-27-74 կամ 060 536 429։
Էլ.փոստ` abovyan.kotayq@mta.gov.am
Այլ անհրաժեշտ տեղեկություններ`---------------------------
Պատվիրատու` Աբովյանի համայնքապետարան։

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ ք. Աբովյան, Բարեկամության հր. 1

Հեռ..` +374 60 536 429 կամ (0222)-2-24-74

Էլ. փոստ`