Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարի 2018 թվականի հունիսի 18-ի << Խաչիկ Դիլաքյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին >> N 217-Ա որոշում

04.03.2019

Տիպ` Գրավոր վարչական ակտերի հրապարակում
Հայտատու` Բյուրեղավանի համայնքապետարան
«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդված

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունիսի 2018 թվականի N 217-Ա

ԽԱՉԻԿ ԴԻԼԱՔՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ, 219 1-րդ և 305-րդ հոդվածների և հիմք ընդունելով վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննող աշխատանքային խմբի արձանագրությունը՝ որոշում եմ.

1.Քաղաքացի Խաչիկ Գագիկի Դիլաքյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ս. Վարդանյան փողոց 47/47 հասցեի հողամասում (ծածկագիր՝ 07-003-0031-0021, տրված՝ 06 մարտի 2017թվականին) ինքնակամ շինություններ կառուցելու համար (առկա է «ԱՐՏ.ԱԼԵՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված ինքնակամ շինությունների բնութագիր և հատակագիծ)՝ նշանակելով տուգանք նվազագույն աշխատավարձի երկու հարյուրապատիկի չափով՝ 200.000 (երկու հարյուր հազար) դրամ:

2.Պարտավորեցնել Խաչիկ Գագիկի Դիլաքյանին՝ սույն որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում վճարելու տուգանքը Բյուրեղավանի համայնքապետարանի 900105202106 հաշվեհամարին:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Բյուրեղավան, քաղաք Բյուրեղավան Վազգեն Ա Վեհափառի փողոց, թիվ 1 վարչական շենք

Հեռ..` (0222) 65203

Վեբ կայք` byureghavan-kotayk.am

Էլ. փոստ`