Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

07.05.2019

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ
«Համաայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթներ Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.

1.Թափուր պաշտոնի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ (ծածկագիր` 2.3-5)

Աշխատակազմի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
- աջակցում է համայնքի ղեկավարին մշակելու տեղական տնտեսական զարգացման պլանը ՏԻՄ, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության դերակատարների հետ համատեղ.
- նպաստում է տնտեսական զարգացման ընդհանուր տեսլականի և նպատակների ձևակերպմանը, ինչպես նաև գործողությունների ու նախագծերի սահմանմանը.
- մասնակցում է համայնքի զինապարտների գրանցամատյանի օրենքով սահմանված կարգով վարման աշխատանքներին, նախապատրաստում և աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում առաջարկություն՝ զինապարտների վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև ըստ բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյալները տարածքային զինկոմիսարիատ ներկայացնելու համար.
- իրականացնում է այլ լիազորություններ:

Աշխատակազմի գլխավոր մասնագետի պաշտոնի անձնագրով պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջները.
- բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, մինչև
2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության առաջատար պաշտոնների անձնագրերը` համայնքային ծառայության, պետական և (կամ) համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, պետական կամ համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
-Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Զինապարտության մասին» օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
-համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- առնվազն մեկ օտար լեզվի տիրապետում։

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2019 թվականի մայիսի 27:
Մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը՝ Մրցույթը կկայանա 2019 թվականի հունիսի 11-ին, ժամը 10:00-ին, Բյուրեղավանի համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան, քաղաք Բյուրեղավան Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք) հեռախոս՝ 0222 63236:

2. Թափուր պաշտոնի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-5)

Բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
-մասնակցում է համայնքի բյուջեի նախագծի և տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքներին.
- կատարում է ֆիզիկական և իրավաբանական անձանց հողի հարկի և գույքահարկի տվյալների մուտքագրում և փոփոխում.
- ներկայացնում է հաշվետվություն գույքի և հողի հարկի շտեմարանի վերաբերյալ.
- իրականացնում է այլ լիազորություններ:

Բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագրով պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջները.
-առնվազն միջնակարգ կրթություն.
-Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքների, Հարկային օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2019 թվականի մայիսի 27:
Մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը՝ Մրցույթը կկայանա 2019 թվականի հունիսի 11-ին, ժամը 10:00-ին, Բյուրեղավանի համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան, քաղաք Բյուրեղավան Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք) հեռախոս՝ 0222 63236:

3. Թափուր պաշտոնի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 3.2-4)

Աշխատակազմի առաջին կարգի մասնագետի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
-մասնակցում է շինարարության (քանդման) թուլտվությունների, ավարտված շինարարության շահագործման փաստագրման և ըստ անհրաժեշտության մշակվող քաղաքաշինական փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներին, օրենքով սահմանված կարգով իրականացնում միջոցառումներ շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու ուղղությամբ.
-մասնակցում է համայնքի սեփականություն համարվող հողերի, անտառային և ջրային տարածքների, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության աշխատանքներին.
-ուսումնասիրում և առաջարկություն է ներկայացնում համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու և թույլտվություն տրամադրելու վերաբերյալ.
-իր իրավասության սահմաններում մասնակցում է զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին.
-իրականացնում է այլ լիազորություններ:

Աշխատակազմի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագրով պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջները.
- առնվազն միջնակարգ կրթություն.
-Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Գովազդի մասին», «Զինապարտության մասին» օրենքների, Քաղաքացիական և Հողային օրենսգրքերի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2019 թվականի մայիսի 27:
Մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը՝ Մրցույթը կկայանա 2019 թվականի հունիսի 11-ին, ժամը 10:00-ին, Բյուրեղավանի համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան, քաղաք Բյուրեղավան Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք) հեռախոս՝ 0222 63236:


Նշված թափուր պաշտոնների համար փաստաթղթերի ներկայացման վայրը՝ Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան, քաղաք Բյուրեղավան Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք, հեռախոս՝ 0222 63236 ) կամ Կոտայքի մարզպետարանի աշխատակազի ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՏԻ և ՀԾՀ բաժին, (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Կենտրոն վարչական շենք, հեռախոս՝ 0223 23413), ժամը 10:00-ից 18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք մրցույթին մասնակելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
-գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով)՝ լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս.
-տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
- հայտարարությունների ձևեր՝ լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս.
-արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.
-մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.
- անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) պատճենը:

Փաստաթղթերը ներկայացվում են անձամբ:
Ներկայացված փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, Համայնք Բյուրեղավան, քաղաք Բյուրեղավան Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք

Հեռ..` +374 222 63236

Վեբ կայք` byureghavan-kotayk.am

Էլ. փոստ`