Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՄՐՑՈՒՅԹՆԵՐ ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր` 3.1-5), ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 3.2-1), առաջին կարգի մասնագետի (ծածկագիր` 3.2-4) համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար

29.07.2020

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար.

1. Թափուր պաշտոնի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի
աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր` 3.1-5)

Բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
-մասնակցում է համայնքի բյուջեի նախագծի և տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքներին.
-կատարում է ֆիզիկական և իրավաբանական անձանց հողի հարկի և գույքահարկի տվյալների մուտքագրում և փոփոխում.
- ներկայացնում է հաշվետվություն գույքի և հողի հարկի շտեմարանի վերաբերյալ.
- իրականացնում է այլ լիազորություններ:

Բաժնի առաջատար մասնագետի պաշտոնի անձնագրով պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջները.
-առնվազն միջնակարգ կրթություն.
-Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքների, Հարկային օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2020 թվականի օգոստոսի 18:
Մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը՝ Մրցույթը կկայանա 2020 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին, Բյուրեղավանի Մշակույթի տան շենքում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան, քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց) :

2. Թափուր պաշտոնի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի
աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 3.2-1)

Բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
-մասնակցում է համայնքի բյուջեի նախագծի և տարեկան հաշվետվությունների կազմման աշխատանքներին.
- մասնակցում է Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրի իրավաբանական և ‎ֆիզիկական անձանց գույքային հարկերի հաշվառման աշխատանքներին.
- իրականացնում է Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում ծանուցագրերի տրամադրման, տեղական հարկերի գանձման աշխատանքները, կազմում ամփոփները և սահմանված կարգով հանձնում համակարգողին.
- աջակցում է Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրի տեղական տուրքերի և վճարների գանձման աշխատանքներին.
- իրականացնում է այլ լիազորություններ:

Բաժնի առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագրով պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջները.
-առնվազն միջնակարգ կրթություն.
-Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքների, Հարկային օրենսգրքի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2020 թվականի օգոստոսի 18:
Մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը՝ Մրցույթը կկայանա 2020 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին, Բյուրեղավանի Մշակույթի տան շենքում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան, քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց) :

3. Թափուր պաշտոնի անվանումը՝
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմի առաջին կարգի մասնագետ (ծածկագիր` 3.2-4)

Առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթների համառոտ նկարագիրը.
-մասնակցում է շինարարության (քանդման) թուլտվությունների, ավարտված շինարարության շահագործման փաստագրման և ըստ անհրաժեշտության մշակվող քաղաքաշինական փաստաթղթերի նախագծերի նախապատրաստման աշխատանքներին, օրենքով սահմանված կարգով իրականացնում միջոցառումներ շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու ուղղությամբ.
-մասնակցում է համայնքի սեփականություն համարվող հողերի, անտառային և ջրային տարածքների, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանության աշխատանքներին.
-մասնակցում է շինարարական աշխատանքների ծավալաթերթերի և տեխնիկական բնութագրերի կազմման աշխատանքներին.
-ուսումնասիրում և առաջարկություն է ներկայացնում համայնքի տարածքում արտաքին գովազդ տեղադրելու և թույլտվություն տրամադրելու վերաբերյալ.
-իր իրավասության սահմաններում մասնակցում է զորակոչի, զորահավաքի և վարժական հավաքների կազմակերպման աշխատանքներին.
-իրականացնում է այլ լիազորություններ:

Առաջին կարգի մասնագետի պաշտոնի անձնագրով պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջները.
- առնվազն միջնակարգ կրթություն.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին», «Գովազդի մասին», «Զինապարտության մասին» օրենքների, Քաղաքացիական և Հողային օրենսգրքերի, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
- անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2020 թվականի օգոստոսի 18:
Մրցույթն սկսելու օրը, ժամը և վայրը՝ Մրցույթը կկայանա 2020 թվականի սեպտեմբերի 2-ին, ժամը 10:00-ին, Բյուրեղավանի Մշակույթի տան շենքում (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան, քաղաք Բյուրեղավան Զորավար Անդրանիկի փողոց) :

Նշված թափուր պաշտոնների համար փաստաթղթերի ներկայացման վայրը՝ Բյուրեղավանի համայնքապետարանի աշխատակազմ (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ համայնք Բյուրեղավան, քաղաք Բյուրեղավան Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք, հեռախոս՝ 0222 63236) կամ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՏԻ և ՀԾՀ բաժին, (հասցե՝ ՀՀ Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան, Կենտրոն վարչական շենք, հեռախոս՝ 0223 23413), ժամը 10:00-ից 18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները և ՀՀ-ում փախստականի կարգավիճակ ունեցող անձինք մրցույթին մասնակելու համար պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
-գրավոր դիմում (տրվում է հանձնաժողովի անունով)՝ լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս.
-տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները.
- հայտարարությունների ձևեր՝ լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս.
-արական սեռի անձինք ներկայացնում են նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր և զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք.
-մեկ լուսանկար՝ 3 X 4 սմ չափսի.
-անձնագրի (անձը հաստատող փաստաթղթի) պատճենը:

Փաստաթղթերը ներկայացվում են անձամբ:
Ներկայացված փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, համայնք Բյուրեղավան, քաղաք Բյուրեղավան Վազգեն Ա Վեհափառի փողոց թիվ 1 վարչական շենք

Հեռ..` +374 222 63236

Վեբ կայք` http://www.byureghavan-kotayk.am/

Էլ. փոստ`