Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

ՀՀ Արմավիրի մարզ Լուսագյուղ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման մրցույթի մասին

23.04.2014

Տիպ` Մրցույթի մասին հրապարակային ծանուցումների փոփոխություններ և (կամ) լրացումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզ Լուսագյուղ համայնք
«Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդված

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ու Թ Յ Ու Ն

ՀՀ Արմավիրի մարզի Լուսագյուղի գյուղապետարանը հրավիրում է համայնքի սեփականություն հանդիսացող արտադրական նպատակային նշանակության հետևյալ հողամասի կառուցապատման իրավունքով տրամադրման և նրան ամրակայված հետևյալ անասնագոմի բաց մրցույթին մասնակցելու համար:
Լոտ 1. 0,555 հա արտադրական նպատակային նշանակության տարածք և 203,4 քմ անասնագոմ: Ծածկագիր՝04-048-009-010, վարձավճարի մեկնարկային չափը՝ 82890 ՀՀ դրամ, մեկնարկային քայլը՝ 4144 ՀՀ դրամ: Տրամադրվում է 99 տարի ժամկետով:
Մրցույթը կկայանա ՀՀ Արմավիրի մարզի Լուսագյուղի գյուղապետարանում 2014 թ. մայիսի 12-ին, ժամը՝ 1100 –ին: Հայտերն ընդունվում են մինչև 2014 թ-ի մայիսի 6-ը ՀՀ Արմավիրի մարզի Լուսագյուղի գյուղապետարանում ամենօր, բացի շաբաթ և կիրակի օրերից, մինչև ժամը՝ 1800 –ին:
Լուսագյուղի գյուղապետարան

Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Լուսագյուղ, Ն.Դարբինյան 1նրբ. թիվ 1

Հեռ..` +374 93 570336

Էլ. փոստ`