Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄՐՑՈՒՅԹ` ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ /ԾԱԾԿԱԳԻՐ 1.2-1/ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

11.01.2019

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Շահումյանի համայնքապետարան
,<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄՐՑՈՒՅԹ` ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ /ԾԱԾԿԱԳԻՐ 1.2-1/ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
11.01.2019թ.
Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Շահումյանի համայնքապետարան,<<Համայնքային ծառայության մասին>> ՀՀ օրենքի 14-րդ հոդված 

ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ`

1. ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ /ԾԱԾԿԱԳԻՐ 1.2-1/ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Աշխատակազմի քարտուղարը`

ա/ անմիջականորեն ենթակա և հաշվետու է համայնքի ղեկավարին:
Քարտուղարին անմիջականորեն ենթակա և հաշվետու են աշխատակազմի համայնքային ծառայության պաշոն զբաղեցնող անձինք: Քարտուղարի բացակայության դեպքում նրան փոխարինում են աշխատակազմի առաջատար մասնագետներից մեկը` համայնքի ղեկավարի հայեցողությամբ:
Օրենքով նախատեսված դեպքերում քարտուղարին փոխարինում է համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող` սույն պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձը, իսկ դրա անհնարինության դեպքում այլ անձը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

բ/ կազմակերպում է աշխատակազմի գործավարությունը, նամակագրությունը, արխիվային գործը և աշխատակազմի տեխնիկական սպասարկման աշխատանքները.

գ/ աշխատակազմում կազմակերպում, ծրագրում, համակարգում, ղեկավարում և վերահսկում է աշխատակազմի ընթացիկ գործունեությունը .

դ/ կատարում է համայնքի ղեկավարի հանձնարարականները.

Պատասխանատվություն է կրում օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները և իրեն վերապահված լիազորությունները, աշխատակազմի առջև դրված խնդիրները, տրված հանձնարարականները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, լիազարությունները վերազանցելու համար:

ե/ իրականացնում է համայնքի ավագանու նիստերի նախապատրաստումը, արձանագրումը և ապահովում է նիստին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.

զ/ կազմակերպում է համայնքի ղեկավարի որոշումների կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը.

է/ կազմակերպում է համայնքի ղեկավարի և ավագանու անդամների կողմից քաղաքացիների ընդունելությունն ու հսկողություն է իրականացնում նրանց առաջարկությունների, դիմումների և բողոքների քննարկման ու ընթացքի նկատմամբ.

ը/ օրենքով սահմանված կարգով վարում է համայնքի զինապարտների գրանցամատյանը:

Աշխատակազմի քարտուղարն ունի պաշտոնի անձնագրով սահմանված այլ իրավունքներ ու պարտականություններ:

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է ՝
ա/ բարձրագույն կրթություն, համայանքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա հանրային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճանին համապատասխանող` պետական ծառայության դասային աստիճան կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երեք տարվա փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
բ/ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, <<Համայանքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Առևտրի և ծառայաությունների մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>>, <<Զինապարտության մասին>>, Հայաստանաի Հանրապետության օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 17-ի N 282 որոշման, <<Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի>>,<< Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի>>, << Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի>>, աշխատակազմի կանոնադրության և լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ/ տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ/ համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե/ տիրապետում է ռուսերենին /կարդում է, կարողանում է բացատրվել/

Դիմող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները համայնքապետարանի աշխատակազմ կամ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարան պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
ա/ դիմում մրցութային հանձնաժողովի անունով(ձևը լրացվումէ փաստաթղթերը ներկայացնելիս).
բ/ համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնն զբաղեցնելու հանար քաղաքացու մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետմանը ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի/վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան վայրից/, պատճենները` բնօրինակների հետ միասին.
գ/ հայտարարություն այն մասին, որ ինքը չի տառապում Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թվականի դեկտեմբերի 15-ի N 1801-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.
դ/ հայտարարություն այն մասին, որ ինքը դատական կարգով չի ճանաչվել անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
ե/ արական սեռի անձինք՝ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասային կցագրման վկայականների պատճենները.
զ/ մեկ լուսանկար 3X4 սմ չափսի.
է/ անձնագրի պատճեն.
ը/ սոցիալական քարտի պատճեն:

Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ներկայացնել անձամբ` անձնագրով կամ այլ անձը հաստատող փաստաթղթով:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին և հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Շահումյանի համայնքապետարան (հասցեն` գ. Շահումյան, Լ.Նավասարդյան փող., թիվ 19/1) կամ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչություն (հասցեն՝ ք. Արմավիր, Աբովյան-71, հեռ.՝ /237/ 2-07-70, 2-76-49):
Մրցույթը կկայանա 2019 թվականի փետրվարի 11-ին ժամը 12:00-ին Շահումյանի համայնքապետարանում:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը՝ 09:00-17:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 2019 թվականի հունվարի 26-ը:

Էլ.փոստ`shahumyan.armavir@mail.ru
shahumyan.armavir@mta.gov.am

 

Հասցե` ՀՀ Արմավիրւմարզ, գ. Շահումյան, Լ.Նավասարդյան փող., թիվ 19/1

Հեռ..` 094-00-11-00

Էլ. փոստ`