Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՀՀ Արմավիրի մարզի Մերձավան համայնքի վարչական սահմաններում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող հողամասը կառուցապատման իրվունքով տրամադրման մրցույթի մասին

14.03.2019

Տիպ` Հողամասը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով անցկացվող մրցույթների մասին հայտարարություններ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի համայնքապետարան
<Հրապարակային սակարկությունների մասին> ՀՀ օրենքի 21-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արմավիրի մարզի Մերձավան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերը և շենք-շինությունները վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրող մրցութային հանձնաժողովը հայտարարում է համայնքի վարչական սահմաններում գտնվող, Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող Երկրագործների թաղամասի 3-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող, էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների 4,4421 հեկտար էներգետիկայի հողամասը (լոտ 1, ծածկագիր 04-065-5005-0002) կարուցապատման իրավունքով տրամադրման բաց մրցույթ:
Մրցույթը տեղի կունենա 2019թ. ապրիլի 15-ին ժամը 14:00, Մերձավանի համայնքապետարանի շենքում:
Հողամասի կառուցապատման իրվունքով տրամադրման ժամկետը` 99 տարի:
Հողամասի տարեկան վճարի մեկնարկային գինն` 426 000ՀՀ դրամ:
Նախավճարը և քայլի չափը մեկնարկային գնի 5%-ին համարժեք դրամ` 21 300 ՀՀ դրամ:
Կարուցապատման իրավունքով տրամադրման մրցույթի մասնակցության վճար` 5 000ՀՀ դրամ:
Հողամասը ծանրաբեռնված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներով:
Հայտի ընդունման վերջին ժամկետն է 2019 թվականի ապրիլի 9-ը, ժամը 18:00:
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել ՀՀ Արմավիրի մարզի Մերձավանի համայնքապետարան` հասցեն Երևանյան խճուղի 2-րդ փողոց թիվ 1. հեռ.(096)11-00-44:
Մրցույթային հանձնաժողով

Հասցե` ՀՀ Արմավիրի մարզ, Մերձավան համայնք, Երևանյան խճուղի 2-րդ փողոց 1

Հեռ..` +374 96-11-00-44

Էլ. փոստ`