Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Մրցույթ` ՀՀ Կոտայքի մարզի Արզնիի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-հաշվապահի (ծածկագիր 2.3-1) համայնքային ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

15.05.2019

Տիպ` Համայնքային ծառայության թափուր պաշտոններ
Հայտատու` Արզնի համայնքապետարան
«Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդված

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Կոտայքի մարզի Արզնի համայնքի ղեկավարը հայտարարում է մրցույթ հետևյալ թափուր պաշտոնները զբաղեցնելու համար
1. ՀՀ Կոտայքի մարզի Արզնիի համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-հաշվապահ (ծածկագիր 2.3-1)
- իրականացնում է հաշվապահական հաշվառում
- ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության և արխիվային գործի վարումը
- պաշտոնի անձնագրով սահմանված այլ գործառույթներ
Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
ա) բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա uտաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային uտաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ գիտական աuտիճան և առնվազն երեք տարվա մաuնագիտական աշխատանքային uտաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, մինչև 2018 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության, պետական և/կամ/ համայնքային կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ
բ)ունի «Համայնքային ծառայության մասին», <<Հանրային ծառայության մասին>>, «Տեղական ինքնակառավարման մասին», «Իրավական ակտերի մասին» և «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ)տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ)ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
2. ՀՀ Կոտայքի մարզի Արզնիի համայնքապետարանի աշխատակազմի 2-րդ կարգի մասնագետ (ծածկագիր 3.3-3)։
-աշխատակազմի ներսում շփվում է իր լիազորությունների շրջանակներում`աշխատակազմի
- աշխատողների և պաշտոնատար անձանց հետ.
-աշխատակազմից դուրս շփվում է քարտուղարի հանձնարարությամբ.
- աշխատակազմից դուրս որպես ներկայացուցիչ հանդես գալու լիազորություններ չունի:
- ապահովում է փաստաթղթա շրջանառությունը,
- իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ գործառույթներ

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
ա) առնվազն միջնակարգ կրթություն.
բ) <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին >>, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>>,<<Առևտրի և ծառայությունների մասին>>, Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
ե) տիրապետում է ռուսերենին (ազատ)
Մրցույթը կկայանա 2019 թվականի հունիսի 19-ին ժամը 10-00 Արզնի համայնքապետարանի շենքում (գ. Արզնի)։
Դիմող ՀՀ քաղաքացիները և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը
դիմում մրցույթային հանձնաժողովի անունով (լրացվում է փաստաթղթեր ներկայացնելիս)
• տվյալ պաշտոն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների ու աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջներ բավարարումը հավաստող փաստաթղթերի, դիպլոմների, վկայականների, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները բնօրինակների հետ միասին։
• արական սեռի անձինք նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը բնօրինակի հետ միասին
• մեկ լուսանկար 3x4 սմ չափի
• անձնագրի պատճենը
Փաստաթղթերը ընդունվում են Արզնիի համայնքապետարանի աշխատակազմում, հեռ. +374 22 94 880 կամ ք. Հրազդան, Կենտրոն վարչական շենք, Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչության ՏԻևՀԾՀ բաժնում, հեռ. 0223 23413, ժամը 1000-ից մինչև 1500-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Փաստաթղթերի ներկայացման վերջին ժամկետն է 04.06.2019թ։

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ« գ. Արզնի 5-րդ փող.1-ին թիվ6

Հեռ..` +374 98 412162

Էլ. փոստ`